Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Եթե այնտեղ հանք գործարկվի, կյանքը շուռ կգա. դատարանը մերժել է Վայոց ձորի մարզպետի հայցն ընդդեմ Գլաձորի ավագանու որոշման

Հանքարդյունաբերության իրավական ընթացակարգերի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն էկոլոգ, իրավաբան Նազելի Վարդանյանը, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Արփինե Գալֆայանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան դիտարկմանը, որ այսօր Վայոց ձորի Վարչական դատարանը քննել է Վայոց ձորի մարզպետի հայցն ընդդեմ Գլաձորի ավագանու որոշման, վերադարձրել է հայցը և մերժել միջնորդությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հիմք ընդունելով համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանին ապրիլի 29-ին որոշել էր հավանություն տալ Գլաձոր համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ կոլեկտիվ առաջարկությանը: Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է Վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նազելի Վարդանյանի խոսքով՝ համայքնի համար շատ կարևոր է այս հարցը. «Եթե այնտեղ հանք գործարկվի, ապա ամբողջ տնտեսական վիճակը կփոխվի, քանի որ արոտավայրերն ու այգիները կվնասվեն, իրենց ամբողջ կյանքը շուռ կգա: Եվ ավագանին այս առումով իրավացի որոշում է կայացրել»:

Արփինե Գալաֆյանի խոսքով՝ հանրագրերի պրակտիկան նոր է, այդ մասին օրենքը երկու տարի առաջ է ընդունվել. «Բնակչության 70-90 տոկոսը ստորագրում է, խոսքը հանրային մեծ համաձայնության մասին է… Այս երևույթներն ուղղակիորեն կապված են հեղափոխության հետ»:

«Երբ խոսում ենք պետություն – համայնք հարաբերությունների մասին, հղում պետք է կատարենք Սահմանադրությանը,- նշեց Արտյոմ Մեսրոպյանը: Շրջակա միջավայրի պահպանությունը համայնքի պարտադիր լիազորություն է համարվում: Համայնքը ընդերքօգտագործման, հանքարդյունաբերության ոլորտում կոնկրետ լիազորություն չունի և անմիջական ազդեցություն չի կարող ունենալ: Սահմանադրությամբ նախատեսված է, որ բնական ռեսուրսներն ու երկրի ընդերքը երկրի սեփականությունն են, բայց մեկ այլ հոդվածով էլ ասվում է, որ շրջակա միջավայրի պահպանությունը և պատասխանատու վերաբերմունքի դրսևրումը բոլորի պարտականությունն է: Այս առումով կարծես թե համայնքին տրվող լիազորությունների և սահմանադրական մոտեցումների միջև խզում կա: Կարևոր է, որ ՏԻՄ-երն անգործություն չդրսևորեն և ակտիվ ներգործության եղանակներ փորձեն գտնել: Ճիշտ եմ համարում Գլաձոր համայնքի այս քայլը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում