Չինաստանը ներառվել է երկրների ցանկում, որոնք արժույթը մանիպուլյացիային են ենթարկում՝ «անարդար առավելություն» ստանալու նպատակով։ Պեկինը հատուկ է նվազեցնում դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքը։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունում։
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՀ-ի հետ խորհրդակցություններ են սկսում՝ այդ անարդար մրցակցային առավելությունը չեզոքացնելու նպատակով։
«Չինաստանին կոչ ենք անում բարձրացնել իր արժույթի, ֆինանսական գործողությունների և պաշարները կառավարելու նպատակների թափանցիկ փոխարժեքը»,-ասվում է հայտարարությունում։