Կիրիլովկայում տեղի ունեցած զինված բախման հետևանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է բախման մասնակիցներից մեկը, հաղորդում է vv.com.ua-ն:
Օգոստոսի 3-ին Pelican հաստատությունում, Կիրիլովկայի կենտրոնական լողափի մոտ Դնեպրից մի խումբ անձանց և մի խումբ հայերի միջև բախում է տեղի ունեցել:
Մասնակիցները կրակել են տրավմատիկ զենքից: 2 մարդ դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը, դանակի հարված է ստացել կրծքավանդակի շրջանում: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դանակը դիպել է սրտին, նա հիվանդանոցում մահացել է: