Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում երկրի դեպանների 11-րդ համաժողովի ժամանակ անդրադարձել է «եղբայրական» Ադրբեջանի հետ հարաբերություններին, գրում են թուրքական լրատվամիջոցները:
«Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարն իր ելույթում Ադրբեջանին անվանել է «եղբայրական երկիր»: