Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերը խոսել է հանրապետության քաղաքացիների կողմից անգլերեն լեզվի օգտագործման մասին: Այս մասին նա հաղորդագրություն է գրել իր թվիթերյան էջում:
Ռիսթերի կարծիքով, հանրապետության քաղաքացիները պետք է կրճատեն անգլերենի օգտագործումը:
Նախարարն այս հայտարարությունը նվիրել է հեռուստատեսությունում և ռադիոյում ֆրանսերեն լեզվի օգտագործումը կարգավորող օրենքի ընդունման 25-ամյակին:
«Հանրապետության լեզուն ֆրանսերենն է»,- նշել է Ռիսթերը:
Համացանցի օգտատերերն, իրենց հերթին, քննադատել են մշակույթի նախարարին՝ հրապարակման մեկնաբանություններում գրելով, որ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն ինքն է պարբերաբար անգլիական իդիոմներ օգտագործում: