Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

ՀՀԿ երիտասարդների կոշտ գնահատականը Ռոբերտ Քոչարյանին

«Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։

Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake news) երևույթը, իր հերթին, ապակայունացնում և թունավորում է երկրի ներքաղաքական կյանքը»:

Սա հատված է ՀՀԿ երիտթևի հռչակագրից, որ ընդունվել է օգոստոսի 2-4-ը Դիլիջանում անցկացրած հավաքից հետո: Հատկանշական է, որ հավաքն իր մասնակցությամբ պատվել էր նաև Սերժ Սարգսյանը, ըստ այդմ, ինչ-որ իմաստով երիտթևի հռչակագրի ներքո կա նաև նրա ստորագրությունը կամ ձեռագիրը:

Ինչն է այստեղ հետաքրքիր: Հռչակագրում հաջորդիվ բավական թափանցիկ քննադատության է արժանանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն տպավորություն է, որ այդ քննադատությունն ընդամենը Ռոբերտ Քոչարյանին և նրա համակիրներին, նրա այսպես ասած տեղեկատվական համակարգման ներքո գործող սուբյեկտներին ուղղված քննադատության կամ բնորոշման հավասարակշռման համար է: Այն, ինչ նկարագրված է ՀՀԿ երիտթևի հռչակագրից մեջբերված հատվածում, գործնականում բնորոշ է երկրորդ նախագահի մեդիաքաղաքականությանը, որով նա կառուցում է իր պաշտպանությունն ու նաև քաղաքական պլաններն ու մարտավարությունը: Բանն այն է, որ ներկայումս Ռոբերտ Քոքչարյանն է թերևս մեդիադաշտի ամենախոշոր խաղացողը՝ իր ներկայության տեսակարար կշռով, իրեն փոխկապակցվող տեղեկատվական միջոցներով: Իսկ ո՞վ կարող է ձևավորել մեդիատրենդը, եթե ոչ ամենախոշոր խաղացողը, որինն է դաշտում հարաբերականորեն տեղեկատվական ամենամեծ գործիքակազմը: Հետևաբար, երբ «տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմի» մասին է խոսում ՀՀԿ-ն, դրա «ծայրահեղական, ամբոխավարական» լինելու վերաբերյալ գնահատականը չի կարող առաջին հերթին չառնչվել դաշտի ամենախոշոր խաղացողին: Իսկ այստեղ առավել հատկանշական և նուրբ հանգամանք է այն, որ ՀՀԿ-ն իր տնօրինության տակ գտնվող քարոզչամիջոցը հեղափոխությունից հետո օտարել էր Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի գործարարներից մեկին: Այդ քայլով ՀՀԿ-ն, համենայն դեպս ցուցադրաբար, հրաժարվեց տեղեկատվական «պատերազմից», որքան էլ ներկայումս տարբեր ՀՀԿ-ական գործիչներ մասնակցում են նոր իշխանության դեմ հայտարարված այդ «պատերազմին» իրենց գործիքներով: Ընդ որում՝ հատկանշական է, որ իրավիճակի ՀՀԿ «տեղեկատվական» գնահատականը տրվում է երիտկազմակերպության «շուրթերով», ինչը որոշակի իմաստով գնահատական է նաև «մեծահասակ» կուսակիցներին:

Այդ իմաստով, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հավաքն ու հռչակագիրը թերևս ոչ ընթացիկ ռեժիմում, սակայն որոշակի հեռանկարի առումով ունենալու են հատկանշական մեկնակետային նշանակություն կուսակցության ներքին վերադասավորումների առումով: Սերժ Սարգսյանը կուսակցության «մեծահասակներին» հեռացրեց իշխանությունից, այժմ կարծես թե սկսում է կուսակցությունից և քաղաքականությունից «հեռացնելու» գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում