Գիտնականները մարդու ցողունային բջիջները ներդրել են գենետիկորեն ձևափոխված կապիկների սաղմի մեջ: Քիմեռի սաղմը ոչնչացվել է 2 շաբաթ անց, նախքան նրա մոտ կսկսեր զարգանալ գիտակցությունը:
Փորձը անցկացրել է իսպանա-ամերիկյան կենսաբանների խումբը Չինաստանում: Դա արվել է այն պատճառով, որ նման ուսումնասիրություններն արգելված են Իսպանիայում և ԱՄՆ-ում, բայց ոչ Չինաստանում:
Գիտնականները հետապնդել են փոխպատվաստման համար մարդու օրգաններ ստեղծելու նպատակ՝ գրում է El Pais պարբերականը: Կապիկների սաղմի գենետիկական ձևափոխումը պետք է տեղի ունենար օրգանների ձևավորման համար պատասխանատու գեների ապաակտիվացման միջոցով: Մարդու ցողունային բջիջները ի վիճակի են ցանկացած տեսակի հյուսվածքներ առաջացնել: Ըստ գիտնականների՝ փորձի արդյունքները շատ հեռանկարային են, և դրանք կհրապարակվեն միջազգային գիտական հանդեսում: