Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին.
Արցախի նախագահը նշեց, որ ներկա է եղել մի քանի փորձերի և համոզված է, որ մարզիկները պարգևելու են հաճելի, տպավորիչ և հիշարժան պահեր:
«Ես այսօր ուզում եմ խոսել Արցախին ընկած բաժնի մասին: Մենք այս տարիների ընթացքում չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք պաշտամունք մեր նախնիների հանդեպ: Նրանք այս տարիների ընթացքում ունեցել են անկումներ և վերելքներ, տվել են սուրբ երկիր: Այս սուրբ երկրի արժեքն է մարդը և մարդասիրությունը: 31 տարի առաջ արցախցիները ելել են ոտքի և, ի լուր աշխարհի, հայտարարել են, որ այլևս չեն համակերպվելու ազգային ինքնասիրության ոտնահարմանը: Մեր այդ հայտարարությանը առաջինն արձագանքել է Հայաստանը, և մենք այդ ժամանակվանից Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնությունը ընդունել ենք որպես ապրելակերպ»: