Լուրեր
Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։

Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։

Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որի ժամանակ Հայաստանի վարչապետը հանդես է գալու ելույթով։

Վաղը՝ օգոստոսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

  • Դիտումներ՝ *