Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Հոկտեմբերը սարերի հետևում չէ, Պուտինը գալու է, իր սև գործն անի-գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ աշնանը կամբողջանա ընդդիմադիր կոնսոլիդացիան, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ։ Իր այդ «խոստումը» հետաքրքիր է հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵԱՏՄ վեհաժողովի ու այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի ֆոնին։ Դուք ինչ-որ կապ տեսնո՞ւմ եք։

-Միանշանակ, կապ կա։ Դրանք պլանավորված գործողություններ են և պլանավորված են, բնականաբար, Ռուսաստանի կողմից։ Այժմ Ռուսաստանի վիճակն այնքան էլ բարվոք չէ, ուստի իրենք ամեն կերպ ձգտում են գոնե Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը պահպանել, իսկ դա հնարավոր է անել միայն մեր թավշյա հեղափոխությունը տապալելով և հիմնականում կախված է հենց այդ հանգամանքից։ Այդ բոլոր գործողությունները, իհարկե, համաձայնեցված են, և այստեղ տարակուսելու որևէ բան չկա, այդպես էլ պետք է լիներ։

-Այսինքն՝ ժամանակահատվածը իրենց համար բարվոք է նաև Պուտինի այցով։

Անկասկած։ Ոչ միայն Պուտինի այցի հետ է կապված, այլ նաև իրենց ԿԳԲ-ի կողմից դա հաշվարկված է, իրենք լավ գիտեն, թե այստեղ ինչ է կատարվում, շատ գործակալներ ունեն՝ և՛ հաստիքային, և՛ հավաքագրյալ։ Միշտ ասել եմ, որ Ռուսաստանից պետք է զգուշանալ, որ եթե մեր հեղափոխությունը տապալվի, ապա դա կտապալի Ռուսաստանը, ուրիշ ոչ ոք ի վիճակի չէ։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մեր կողմից է, բայց մարդիկ տարակուսում են, թե մենք ինչո՞ւ չենք կարողանում կողմնորոշվել մեր արտաքին քաղաքականության հարցում, ինչո՞ւ ենք թողնում Ռուսաստանից կախվածությունը, մարդիկ պարզապես չեն հասկանում։

Կան շատ այլ հանգամանքներ, որ տարակուսանքի աղբյուր են։ Տեսեք, թե ինչ է կատարվում մեր երկաթուղու ասպարեզում։ Մի երկիր, որը գտնվում է պերմանենտ պատերազմական վիճակում, իր ամբողջ համակարգը հանձնել է Ռուսաստանին, այդպես կարելի՞ է։ Ժամանակ է  անցել, ոչ ոք ոչինչ չի անում։ Ասում են՝ հետաքննություն է գնում, բայց ես շոշափելի արդյունքներ չեմ տեսնում, իսկ այնտեղ շատ թալանչի կոռուպցիոներներ իրենց լավ են զգում։ Մենք անուններ ենք տալիս, փաստեր ներկայացնում, բայց հարցը տեղից չի շարժվում։ Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, թե ինչ մեծ վտանգ կա։ Եթե մենք մեր նվաճումները հիմա կորցնենք, կնշանակի՝ տապալել ենք հեղափոխությունը, ամեն ինչ ջուրն է ընկնելու, շատ ափսոս է։

-Իսկ կոնկրետ Պուտինի այցից ներքաղաքական իմաստով ի՞նչ կարող ենք սպասել։

-Համենայնդեպս անձամբ ես որևէ դրական սպասում չունեմ, նա գալու է, մեկ անգամ ևս ստիպի, որ մենք կզած վիճակում իրեն ասենք՝ հա, դու մեր պապան ես, մեր թագավորը, ու թողնի գնա։ Նրա այցի գլխավոր նպատակը հենց դա է։ Եթե վերցնենք Քոչարյանի կամ մեկ այլ հանցագործի վիճակը՝ որևէ սկզբունքային կապ ու նշանակություն չունի։

Ես այդ ամենին նայում եմ աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից, ժամանակակից քաղաքագիտության տեսանկյունից և, ցավոք սրտի, իմ կանխատեսումներից շատերն իրականություն են դառնում։

-Կարծում եք կլինի՞ Քոչարյանին անթաքույց աջակցություն կամ այցելություն վերջինիս, եթե նա մինչ այդ պահն անազատության մեջ լինի։

-Ձեր նշածը պարզապես դետալներ են, դրանք վերջնական նշանակություն չունեն, վերջնական արդյունքի հետ որևէ կապ չունեն։ Բայց պետք է զգոն լինենք. հոկտեմբերը սարերի հետևում չէ, Պուտինը գալու է, իր սև գործն անի-գնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում