Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, նրա մահվան լուրերի ֆոնին երկարատև բացակայությունից հետո, առաջին անգամ հայտնվել է պետական հեռուստատեսությունում:
Օգոստոսի 4-ին թուրքմենական հեռուստատեսության երեկոյան եթերում ռեպորտաժ է հեռարձակվել, որտեղ ցուցադրվել է, թե ինչպես է թուրքմեն առաջնորդը հեծանիվ վարում, զբոսնում ձիու վրա նստած և ավտոմատ զենքով կրակում: Դրան էր նվիրված 36 րոպե տևողությամբ թողարկման ավելի քան 28 րոպեն:
Պետական հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժում Բերդիմուհամեդովը նաև սպորտային մեքենա է վարում Քարաքում անապատում՝ հասնելով Դարվազի վառվող գազի խառնարանին, որն ավելի շատ հայտնի է որպես «Դժոխքի դարպասներ»:
Ավելի վաղ լրսատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել Թուրքմենստանի ղեկավարի մահվան մասին, որը մի քանի օր հանրության մեջ չէր հայտնվել: