Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բախումներից կխուսափե՞նք․ Հայաստան-Վրաստան կարևորագույն «ճակատամարտը»

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ:

Անկախությունից հետո սա կարելի է համարել հայ-վրացական ֆուտբոլային թերևս ամենակարևոր դիմակայությունը: Եվրագավաթների խաղարկությունում հայկական և վրացական թիմերը, առավել ևս՝ չեմպիոնները, նման հարթությունում երբևէ չեն հանդիպել: «Արարատ-Արմենիան» հայկական երրորդ ակումբն է, որին հաջողվել է դուրս գալ Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլ: Անցյալ տարի նման արդյունք պատմության մեջ առաջին անգամ գրանցել էին «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: Հաղթանակի դեպքում «Արարատ-Արմենիան» կհայտնվի հեղինակավոր մրցաշարի փյել-օֆֆում ինչը նոր պատմական արդյունք կլինի հայկական ֆուտբոլի համար:

Ինչպես մեր չեմպիոնը, «Սաբուրթալոն» Եվրոպա լիգայում հայտնվել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Այս մրցաշարի որակավորման երկրորդ փուլւմ վրացական թիմը զիջել էր Զագրեբի «Դինամոյին»: Առաջին խաղում, սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելուց հետո, «Սաբուրթալոն» պատասխան խաղում հյուրընկալվելիս պարտություն էր կրել արդեն 3:0 հաշվով: Ի դեպ, Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլում «Սաբուրթալոն» պայքարից դուրս էր թողել Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին», որը բավական ուժեղ կազմ ունի: Հյուրընկալվելիս «Սաբուրթալոն» «Շերիֆին» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ սեփական հարկի տակ զիջել 1:3 հաշվով:

Նշենք նաև, որ, ի տարբերություն «Արարատ-Արմենիայի», «Սաբուրթալոյի» կորիզը կազմում են տեղացի երիտասարդ ֆուտբոլիստները: «Սաբուրթալոն» ունի ընդամենը 5 լեգեոներ: «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի առաջին փուլում երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով զիջել էր Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին: Հայտնվելով Եվրոպա լիգայում՝ մեր թիմը երկու հանդիպումների արդյունքում 4:1 հաշվով առավելության էր հասել Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլնի» նկատմամբ: Ի տարբերություն ԱԻԿ-ի հետ մրցավեճերի՝ վերջին երկու հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ցույց չտվեց այն ֆուտբոլը, որը սպասում էինք: Հուսանք, որ պատճառը կիսապրոֆեսիոնալ մակարդակի թիմին թերագնահատել էր, և որ առաջիկա դիմակայությունում «Արարատ-Արմենիան» գործի կդնի իր ողջ ներուժը:

Վաղվա խաղում բուքմեյքերները նախապատվությունը տվել են «Արարատ-Արմենիային»՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 2․1 գորածկից: Ոչ-ոքին գնահատված է 3․5, իսկ հյուրերի հաղթանակը՝ 3․7 գործակցով:

Հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունները սովորաբար անցնում են լարված պայքարում: Կա մտավախություն, որ հատկապես Թբիլիսիում կայանալիք պատասխան հանդիպումը կուղեկցվի լարվածությամբ և հնարավոր բախումներով:

Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև պաշտոնական հանդիպում դեռևս տեղի չի ունեցել: Շատ է խոսվում, որ վերջին տարիներին հարևան պետությունների ֆուտբոլի ֆեդերացիաները խուսափում են ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումներ կազմակերպելուց՝ հնարավոր բախումներից խուսափելու համար: Չնայած որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ են, այնուամենայնիվ, ֆուտբոլային դիմակայությունները տասնամյակներ շարունակ ավելի քան սկզբունքային են: Ինչևէ Հայաստանի ու Վրաստանի հավաքականների միջև տեղի է ունեցել 5 ընկերական հանդիպում, որից 3-ը ավարտվել է Վրաստանի հաղթանակով, մեկ մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի, և մեկ խաղում հաղթել ենք մենք:

Ի դեպ, Հայաստան-Վրաստան առաջին ընկերական հանդիպումը տեղի է ունեցել 1997 թվականի մարտի 30-ին Թբիլիսիում և ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 7:0 հաշվով: 2000 թվականի փետրվարին Կիպրոսում տեղի ունեցած միջազգային մրցաշարի շրջանակներում Հայաստանը Վրաստանին զիջել է 2:1 հաշվով, իսկ ապրիլին «Հրազդան» մարզադաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղացել: 2004-ին Կիպրոսում Հայաստանը 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ 2011-ին տեղի ունեցած վերջին խաղում զիջել 2:1 հաշվով: Եթե ազգային հավաքականների մակարդակով Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումները հանդարտ են անցել, ապա վերջին տարիների ակումբային մակարդակով հայ-վրացական հակամարտությունն ուղեկցվել է տհաճ միջադեպերով: 2013 թվականին Թբիլիսիում «Շիրակի» և «Դինամոյի» միջև հանդիպումից հետո վրացի երկրպագուները հարձակվել էին հայ երկրպագուների վրա, շշեր նետել նրանց վրա: 2016 թվականին «Շիրակի» երկրպագուները հարձակման էին ենթարկվել արդեն Վրաստանի Գորի քաղաքում Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դիլայի» հետ հանդիպումից առաջ: Վրացիները քարերով կոտրել էին գյումրեցի երկրպագուների մեքենաների ապակիները, գողացել էին դրոշներն ու շարֆերը, ոտնատակ արել դրանք: 2016 թվականին արդեն Երևանում Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Թբիլիսիի «Դինամոյի» երկրպագուները «Հանրապետական» մարզադաշտում շշեր էին նետել արևելյան տրիբունայում նստած հայ երկրպագուների վրա: Նրանք փորձել էին կոտրել հյուսիսային տրիբունայի ճաղերը, ինչի հետևանքով էլ մի քանի երկրպագու վնասվածք էր ստացել:

Հուսանք, որ Երևանի և Թբիլիսիի միջև սպասվելիք ֆուտբոլային դիմակայությունը կանցնի հետաքրքիր, լարված, բայց միևնույն ժամանակ հանդարտ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում