Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում կայանալիք Համահայկական խաղերի բացմանը.
«Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է:
Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների:
Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»: