Թբիլիսիում մեկնարկած կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Յուրա Բաբլումյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը հաղթանակ են տարել եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Այսօր ռինգ դուրս կգան 43 կգ քաշային Ռուբեն Անտոնյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 59 կգ քաշային Արտակ Մանուկյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 48 կգ քաշային Սարգիս Թումանյանն եւ 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը: Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ: