Կարիբյան ծովում ավելի քան 4,5 տոննա կոկաին Է բռնագրավվել Պանամայի ազգային սահմանապահ ծառայության եւ Կոլումբիայի ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում: Այդ մասին հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով կոլումբիական ՌԾՈՒ-ի հայտարարությունը:
Կոլումբիայի զինվորականները տեղեկատվություն Էին ստացել թմրանյութերի խմբաքանակի մասին, որոնք հինգ կոլումբիացիներ տեղափոխում Էին արագընթաց մոտորանավով՝ շարժվելով դեպի Պանամա: Նավի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները փոխանցվել են պանամացի սահմանապահներին, որոնք կալանել են մաքսանենգ ապրանք վոխադրող մոտորանավը: Դրանում ընդհանուր առմամբ 4.57 տոննա կոկաին Է եղել:
Հետաքննության վարկածով՝ մաքսանենգներն ուղեւորվում Էին կենտրոնամերիկյան երկրներից մեկը: Նրանք ձերբակալվել են ու հանձնվել ոստիկանությանը։