Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ո՞վ է Պուտինը առանց բռնության գործիքի

Մոսկվան շարունակում է եռալ բողոքի ցույցերի և քաղաքացիական պայքարի հորձանուտում։ Անհանգիստ երիտասարդությունը ոչ մի կերպ չի նահանջում` կանգ չառնելով նույնիսկ բռնության և հաշվեհարդարի սպառնալիքների առջև։ Սա օրինաչափ հայտնություն է. պուտինյան ռեժիմի քթի տակ մեծացել է մի նոր սերունդ, որը պատրաստ չէ ապրել ռեժիմի խաղի կանոններով։ Կարելի է ասել, որ աստիճանաբար ձևավորվում է մի դասակարգ, որն իր առաքելությունն է համարում զբաղեցնել դիմադրության և պայքարի դատարկ շերտը։ Դասակարգն այդ մեծաքանակ չէ և չունի քաղաքական կոնկրետ պատկանելություն, այն միշտ փողոցում է և պատրաստ է միանալ ցանկացած քաղաքական ակցիայի, միայն թե դրա սլաքները ուղղված լինեն պուտինյան ռեժիմի դեմ։ Այսինքն՝ էական չէ, թե ովքեր են բարիկադների վրա կանգնած՝ Նավալնի՞ն, թե՞ ռադիկալ կոմունիստները, միևնույն է, դիմադրության այդ շերտը լինելու է առաջնագծում։

Ի դեպ՝ չպետք է կարծել, թե Ռուսաստանում անհանգիստ երիտասարդությունը մեծամասնություն է կազմում։ Սխալվելու չնչին հավանականությամբ՝ գործ ունենք հասարակության ընդամենը 3-4 տոկոսի հետ, այսինքն՝ ռեժիմին մարտահրավեր նետողն ընդամենը մարգինալ փոքրամասնությունն է։

Բայց ոչինչ ասած չենք լինի, եթե չարձանագրենք պատմական այն կարևորագույն օրինաչափությունը, որ յուրաքանչյուր հանրույթի զարգացման և առաջընթացի առանցքային շարժիչ ուժը հենց այդ մարգինալ ու ստեղծարար փոքրամասնությունն է։ Դրա առաքելությունը ինտելեկտուալ ծխի ստեղծումն է, որը փոքրիկ կայծի պարագայում կփոխակերպվի մեծ ու զանգվածային հրդեհի։ Իսկ հրդեհն արդեն իսկ հետադիմության և անշարժության քնից արթնացած սպառողական հասարակության խնդիրն է։

Փաստորեն, նախագահ Վ․ Պուտինի ամենամեծ հակառակորդը անհանգիստ ու մարգինալ երիտասարդությունն է։ Դեմ դիմաց կանգնած են 21-րդ դարի ազատ մարդն ու 20-րդ դարի ավտորիտարիզմը, անհնազանդությունն ու ԿԳԲ-ական աշխարհայացքը, մարդասիրությունն ու գուլագային մշակույթը։ Երկարաժամկետության տեսանկյունից պուտինյան ռեժիմը հաղթանակի որևէ շանս չունի, և այս պարզ ճշմարտությունը հասկանում են նաև Կրեմլում, քանի որ անհանգիստ մարգինալներին ընդամենը հարյուր տարվա ընթացքում հաջողվել է փոխել Եվրոպայի ու ամբողջ աշխարհի բովանդակությունը։ Բնական է, որ այս տեսանկյունից Ռուսաստանն էլ բացառություն չի կարող լինել։ Որքան էլ մարդկանց համոզեն, թե Ռուսիան զարգացման միայն իրեն ներհատուկ ճանապարհ ունի, թե, իբր, այն առանձին քաղաքակրթություն է, միևնույն է՝ բյուզանդական իշխանապաշտությունն ու թաթար-մոնղոլական դեսպոտիզմը աստիճանաբար կորցնում են իրենց լեգիտիմությունը, քանի որ Ռուսաստանն իր էությամբ եվրոպական է, նրա հայացքը ուղղված է դեպի Եվրոպա։

Մեծ հաշվով, սա պայքար է նաև հանուն արժեքների։ Գուցե բարիկադների տարբեր կողմերում գտնվող կողմերը գլխի չեն ընկնում դրա մասին, բայց իրերի կարգն ու դասավորությունը ասվածի վառ ապացույցն է։ Ռուսաստանի եվրոպական չլինելու պուտինյան հակափաստարկները երկուսն են․ ազատ ընտրությունների բացառումն ու հանցագործ կապիտալիզմի շարունակականության ապահովումը։ Ուրիշ լուրջ պատճառներ չկան, և հենց այս երկու խնդիրների ապահովման համար վերակենդանացվում են 19-րդ դարի հին ու բարի միֆերն ու առասպելները Ռուսիայի առանձնահատուկ և ուրիշ լինելու մասին։

Հենց այս միֆերի սպասարկման և լեգիտիմության ապահովման համար է նախատեսված բռնությունների այն զորեղ ալիքը, որը վերջին շաբաթներին կիրառվում է մայրաքաղաք Մոսկվայում։ Այս պարագայում այլընտրանք չկա, քանի որ անհանգիստ երիտասարդությունն այլևս չի հավատում Պուտինի անփոխարինելիության պատմական միֆին։ Նրանք թքած ունեն այն հորինված ավանդույթի վրա, իբր թե՝ Ռուսաստանն ու ռուսաստանցին անպայման պետք է միահեծան և ինքնակալ ցարի անհրաժեշտություն ունենան, որի իշխանությունն աստվածային է ու անքննելի։ Խնդիրն այն է, որ անհավատության և մերժման այս ակցիան վարակիչ ազդեցություն ունի ու աստիճանաբար տարածվում է ամբողջ երկրով մեկ՝ Վլադիվոստոկից մինչև Կրոնշտադտ։

Եթե միֆին այլևս սկսում են չհավատալ, ապա պետք է գործի անցնի բռնությունը։ Այսինքն՝ Մոսկվայի փողոցներում մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրում պուտինյան անփոխարինելիության միֆը՝ իհարկե, ուժայինների մարմնավորմամբ։ Իսկ բռնության ընթացքում միֆը դառնում է այն, ինչ որ իրականում կա։ Այդ պահին առաջնային պլան է մղվում դրա դատարկ էությունը, ինչի հետևանքով էլ մերկացվում և կազմաքանդվում են բոլոր այն հեքիաթները, որոնց ներգործությամբ ռեժիմը տարիներ շարունակ լվացել է քաղաքացիների գլուխները։

Ի դեպ՝ արժե նկատել, որ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներ տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում, բայց այն, ինչ կատարվում է Մոսկվայում, չի կարելի ներկայացնել որպես շարքային բախում։ Դա սադիստական հաշվեհարդար է, բռնության միջոցով մարդկանց ոչնչացնելու և հպատակեցնելու ակցիա։ Այլ խոսքով ասած՝ իշխանությունը բռնի ուժով փորձում է քաղաքացիներին դարձնել իր հանցագործ էության ջատագովը։

Ասվածի համատեքստում գալիս ենք այն եզրակացությանը, որ Մոսկվայի փողոցներում իրականացվող բռնությունը պուտինյան միֆի առարկայական ու գործնական դրսևորումն է։ Այս իմաստով՝ բռնությունը դոկտրինի կարգավիճակ է ձեռք բերում, այն Վ․ Պուտինի գոյության կոնցեպտուալ գործիքն է, որի միջոցով իմաստավորվում և արժևորվում է ռեժիմի շարունակականությունը։ Պատկերացրեք՝ եթե Պուտինը զրկվի բռնության գործիքներից, ապա ի՞նչ կլինի նրա հետ։ Վստահաբար, 5 րոպե էլ չի դիմանա, քանի որ առանց բռնության գործիքների՝ նա ընդամենը դատարկ տարածություն է, և նրան անմիջապես կոչնչացնեն։ Եվ իսկապես, այս հարցադրումը չափազանց կարևոր է․ ո՞վ է Պուտինը առանց բռնության գործիքի, թերևս՝ ոչ ոք։ Օրինակ՝ մենք կարող ենք ասել, թե ով է Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը կամ էլ Հայաստանի վարչապետը, քանի որ Մակրոնի, Մերկելի և Փաշինյանի գոյությունը որևէ կերպ պայմանավորված չէ բռնության գործիքներով։ Ահա սա է պատճառը, թե ինչու է պուտինյան ռեժիմը ատում եվրոպական արժեքներն ու արհամարհում Հայաստանի հեղափոխական իշխանություններին։ Պուտինին անհասկանալի են առանց ֆիզիկական բռնության ձևավորվող և կազմավորվող ներհանրային փոխհարաբերությունները։ Այս պարագայում չափազանց կարևոր է շեշտադրել երևույթի ֆիզիկական բաղադրիչը, քանի որ պետությունը ինքնին կամավոր բռնության միջոց է, բայց այս պարագայում խոսքը ֆիզիկական, հալածող ու հպատակեցնող բռնության մասին է, որը որոշակի ազատություններ սահմանափակող պետական համակարգը վերածում է կտտանքների մեխանիզմի։ Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ արդի Ռուսաստանը վերստին փոխակերպվել է սեփական քաղաքացիներին կտտանքների ենթարկող համակարգի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում