Բասկետբոլի մինչև 18 տարեկանների Հայաստանի կանանց թիմը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող:
Անդորրայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Մալթայի թիմերը: Հայաստանի կանանց թիմն առաջին քառորդն ավարտեց փոքր առավելությամբ՝ 21:23 հաշվով: Երկրորդ քառորդում Վահագն Հարությունյաննի սաները մի պահ կորցրեցին առավելությունը, սակայն մեծ ընդմիջման գնացին կրկին հաշվի մեջ առաջ անցնելով՝ 37:40: Հաջորդ երկու քառորդներում ևս Հայաստանի թիմն առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 73:79 հաշվով:
Մալթա-Հայաստան (Մ18) խաղում Կայլա Քեշմեշյանը հանդես եկավ առանց փոխարինման ու վաստակեց 24 միավոր: Կայլան առաջնության ամենաերիտասարդ խաղացողներից է: Օգոստոսի 29-ին կլրանա Քեշմեշյանի 16 ամյակը: