Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Հրազդանի կիրճում հաստաբուն ծառն արմատից պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 13 NA 777 համարանիշի ավտոմեքենայի վրա:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասված ավտոմեքենան ավտոշուկայում գնահատվում է մոտ 70-75 հազ. եվրո: