Պարսից ծոցում մաքսանենգ վառելիքով Իրանի կալանած լցանավը պատկանել է Իրաքին։ Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների զորախմբին։
Մինչ այդ հայտնի է դարձել, որ Իրանն արտասահմանյան լցանավ է կալանել, որում 700 հազար լիտր մաքսանենգ վառելիք է եղել։
ՒՀՊԶ-ի երկրորդ զորամիավորման բրիգադային գեներալ Ռամզան Զիրահիի խոսքով՝ նավը կալանվել է Ֆարսի կղզու մերձակայքում՝ դրանից 30 կմ հեռավորությամբ։
https://youtu.be/N971EdMKW0I