Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի ղեկավարությունը նավաստիներին կոչ է արել դադարեցնել թմրանյութերի օգտագործումը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Այս կապակցությամբ Միացյալ Թագավորության ռազմածովային նավատորմի ղեկավարությունը պաշտոնական ծանուցում է հրապարակել:
Ինչպես նշվում է փաստաթղթում, թմրանյութերի չարաշահումը համարվում է անօրինական և անհամատեղելի է ռազմածովային ծառայության պարտականությունների՝ ամբողջ անձնակազմի անվտանգությունն ապահովելու հետ:
Պարբերականի տվյալների համաձայն, B դասի թմրամիջոցների օգտագործումը տարածված է կրտսեր սպայական կազմի շրջանում:
Պարզաբանվում է, որ լրագրողները լուսանկարներ են տարածել, որտեղ համազգեստով զինծառայողը անհայտ սպիտակ նյութ է օգտագործում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական HMS Vigilant սուզանավի ինը նավաստի աշխատանքից հեռացվել է կոկաին օգտագործելու համար: