Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են Ստեփանակերտում Փաշինյանի հրավիրած հավաքին. հայտարարություն

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ վաղը Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքի հետ կապված:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հակահեղափոխական տարրերը Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են: Իրենց քթից այն կողմ իշխանություն չտեսնող, իշխանական աթոռներին սոսնձվածները իրենց հակահեղափոխական շրջապատը թողած, փորձ են անում հակահեղափոխություն փնտրել այնտեղ, որտեղ միայն ազգայինն է տիրում ու հարգանքը ազգի յուրաքանչյուր անհատի, հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրի նկատմամբ: Կարծում եմ կարիք էլ չկա հիշեցնել, որ Հայաստան -Արցախ-Սփյուռք մարմնակցման գաղափարների ամենավառ կրողներից մեկն էլ եղել է ու կա Սամվել Բաբայանը։ Ուստի, Հայաստանի և Արցախի համար այս կարևոր օրվան ընդառաջ անհիմն ու ապաշնորհ այս վերլուծաբանների իբր թե վերլուծականներով համացանցը ողողելը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի:

Սամվել Բաբայան անձը և պետական գործիչը ոչ մի շրջանակի դիրքերից չի ներկայանում: Նրա գաղափարական պատկերացումները գերազանց են սեփական խելքով ծառայելու իր ժողովրդին: Սամվել Բաբայանը միշտ եղել է համախմբող, թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո: Նրան խորթ են ազգամիջյան պառակտումներ հրահրելը: Նա երբեք հակադրության չի գնացել ոչ ՀՀ իշխանությունների, ոչ Արցախի իշխանությունների հետ, երբ պահը եկել է որևէ լարվածության կամ հակադրության Սամվել Բաբայանը հեռացել է հօդս ցնդեցնելով ցանկացած ներքաղաքական լարվածություն, փորձը ունենք, այդպես եղավ 1999 թ.: Նա երբեք անձնական շահի համար երկիրը չի տարել ապակայունացման, նախընտրել է թողնել պաշտոնը, չկառչել աթոռից:

Այսօր էլ նույնն է ոչինչ չի փոխվել, նա չի եկել աթոռակռվի, նա եկել է նպաստելու Արցախի բարօրությանը, նրա բարգավաճմանն ու քաղաքական դերի բարձրացմանը, անվտանգության ապահովմանը: Իսկ եթե այս վերլուծականները տեղադրված են հասկանալու համար Սամվել Բաբայանի դիրքորոշումը կապված Օգոստոսի հինգին կայանալիք հավաքի մասին, ապա շտապենք տեղեկացնել հակահեղափոխական շրջանակներին, որ Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում կայանալիք հավաքին, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետը: Մեր թիմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում այն ուժերին, որոնք ջանք չեն խնայում մեր երկու պետությունների ինտեգրմանը նպաստող քայլեր ձեռնարկելուն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում