Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություն կսկսի Սիրիայի հյուսիսում, Եփրատից արևելք և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություն սկսել սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ Եփրատի արևելքում, ինչպես նաև Մանբիջում, եթե Միացյալ Նահանգները չհեռացնի նրանց այնտեղից: Նա ավելի ուշ հաղորդել է, որ որոշել է հետաձգել ռազմական գործողության սկիզբը Սիրիայում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անցած տարվա դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցից հետո, որից հետո ԱՄՆ նախագահը զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշում ընդունեց:
«Մենք կմտնենք Եփրատ գետից արևելք ընկած տարածք, ճիշտ այնպես, ինչպես մտանք Աֆրին, Ջերաբլուս և ալ-Բաբ: Մենք այս մասին տեղեկացրել ենք Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին: Մենք չենք կարող լռություն պահպանել մեր երկրի վրա հարձակումից առաջ»,- հայտարարել է Էրդողանը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում ելույթի ժամանակ: