Իտալիայի կառավարությունը կազմակերպում է պատմական անշարժ գույքի վաճառքը, որը համարվում է պետության սեփականություն՝ փորձելով կրճատել 2.3 տրլն եվրոյի չափով պետական պարտքը, հաղորդում է Forbes-ը՝ հղում անելով Financial Times-ին։
Աճուրդի են հանվել հրապարակներ, վանքեր, ծովային ամրոցներ, նախկին բանակային զորամասեր, բանտեր ու փարոսներ։
Վաճառքի հանված կոթողներից մեկը 12-րդ դարում կառուցված Սան Սալվադոր վանքն է։ Այն գտնվում է Վենետիկում՝ Ռիալտո կամրջի մերձակայքում, և գնահատվում 28 մլն եվրոյի չափով։ Ավելի վաղ այդ շենքում էր գտնվում Իտալիայի պետական հեռախոսային ընկերության գրասենյակը։
Վաճառվում են նաև Հռոմի մոտակայքում Չիվիտելա Չեզի գյուղում գտնվող ամրոցը, Կոմո քաղաքի կենտրոնում նախկին բանտը և Ֆլորենցիայի հարևանությամբ Ֆյեզոլե առանձնատունը, որը նախկինում պատկանում էր Մեդիչի քաղաքի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի մրցակիցներին։
Կառավարությունը հայտարարել է, որ շենքերի վաճառքը պետք է կրճատի պետական պահումները, անշարժ գույքի սպասարկմանն ուղղված ծախսերը և կանխի պատմական շենքերի ավերումները։ 2019-ին արդեն վաճառվել են շուրջ 1200 մատչելի հրապարակներ 38 մլն ընդհանուր արժեքով, ևս 93 թանկարժեք տարածք է հանվել վաճառքի հուլիսին։ Պարբերականը նշում է, որ այդ տարածքները մեծագույն արժեք են ներկայացնում, քանի որ դրանք կարող են եկամտաբեր լինել կամ վարձակալման հանձնելու, կամ պոտենցիալ զարգացում ունենալու առումով։