Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Սա Թրամփի պատասխանն է ՀՀ կառավարության որոշմանը՝ Սիրիա ուղարկելու ԱՄՆ-ի կողմից մարզված հայ սակրավորներին

«Ռուս վարձկանները Սիրիայում հարձակումներ են գործում ամերիկյան զինված ուժերի վրա, և հիմա Հայաստանն իր այս քայլով փաստացի դիվանագիտական ապաստարան է տրամադրում Ռուսասանի այդ գործողություններին։ Միացյալ Նահանգներն այսպիսով ուզում է ցույց տալ, որ ցանկացած որոշում ունենում է իր հետևանքները։ Սա Հայաստանի կառավարության ընդունած որոշումն է, և Միացյալ Նահանգներն էլ իրավունք ունի իր տեսակետը հայտնել։ Ուզում եմ ընդգծել, որ ես ամենևին էլ չեմ աջակցում Թրամփի վարչակազմին, բայց ամերիկյան կառավարությունն իրավունք ունի դադարեցնել օգնությունը, եթե կարծում է, որ այն ճիշտ նպատակին չի ծառայում։ Հայաստանի կողմից նույնիսկ խաղաղասիրական առաքելությամբ Սիրիա զորք ուղարկելը՝ Ասադին և Ռուսաստանի քաղաքականությանն այնտեղ աջակցելու նպատակով, պոպուլյար որոշում չէ և չի դիտվել իբրև բարեկամական քայլ Միացյալ Նահանգների նկատմամբ»։

Ամերիկայի հայկական կազմակերպություններն ու հայամետ լոբբիստները, մատնանշելով 2018 թ․ դրական փոփոխությունները Հայաստանում և երկրի նկատելի ժողովրդավարական առաջընթացը, լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի այս իրողությունները արտացոլվեն հայ-ամերիկյան հարաբերություններում, և Միացյալ Նահանգները, որպես ժողովրդավարության աջակից, մեծացնի իր օգնությունը թե՛ Հայաստանի կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումներին և թե՛ Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը, իրականացվող մարդասիրական ծրագրերին։ Միացյալ Նահանգներն աշխարհում երկրորդ երկիրն է Հայաստանից հետո, որը, չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը, ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին։

Այս տարվա մարտ ամսին, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում քննարկվում էր հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը, հանձնաժողովի առաջ ելույթ ունեցան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները՝ կոչ անելով էապես ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը՝ հաշվի առնելով Հայաստանում գրանցված ժողովրդավարական հսկայական առաջընթացը։ Խոսքը 70-100 մլն դոլարի մասին էր։ Առաջարկվում էր ֆինանսական աջակցություն հատկացնել Հայաստանի տնտեսական զարգացմանը, ռազմական ոլորտի զարգացմանը, մի քանի այլ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Արցախում ականազերծման և վերականգնողական ծրագրերի իրականացմանը և «Ռոյս-Էնգել» հայտնի նախաձեռնության առաջարկները կյանքի կոչելուն։ Բայց ընդհանուր միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դինամիկան այս հարցում, կարծես թե, ավելի շուտ բացասական է, քան դրական։

Այլ խոսքերով՝ Հայաստանին հատկացվող ընդհանուր ֆինանսական աջակցության էական աճի միտումներ առայժմ չեն նկատվում, բայց փոխարենը Ատլանտյան օվկիանոսի այն կողմից տեղեկություններ են հասնում որոշ ծրագրերի դադարեցման կամ ֆինանսավորման կրճատման հավանականության մասին։

Անցնող շաբաթվա սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հայտարարեց, որ իրենց հասած լուրերի համաձայն՝ ամերիկյան կառավարությունը, այսինքն՝ նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է մի քանի ամսից դադարեցնել ֆինանսական օգնությունը Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքներին, չնայած որ Ներկայացուցիչների պալատում ընդունվել էր կոնգրեսական Թի Ջեյ Քոքսի ներկայացրած Հավելվածը՝ 2020 թվականին շարունակելու ամերիկյան օգնությունը Արցախին։ Հաշվի առնելով այս վտանգը՝ Հայ դատը արշավ է սկսել՝ Միացյալ Նահանգներում բնակվող մարդկանց, հատկապես մեր հայրենակիցներին կոչ անելով կապվել իրենց կոնգրեսական ներկայացուցիչների հետ և հորդորել, որպեսզի նրանք միանան Բրեդ Շերմանի և  Թի Ջեյ Քոքսի նախաձեռնած նամակին, որն ուղղված է Արցախի ականազերծման ծրագիրը ֆինանսավորող հայտնի կազմակերպությանը՝ USAID-ին («Միջազգային զարգացման ամերիկյան գործակալություն»): Նամակում կոնգրեսականները կոչ են անում  USAID-ին հարգել իր հանձնառությունը՝ շարունակելով ֆինանսավորել կենսական նշանակություն ունեցող և կյանքեր փրկող այս ծրագիրը, որն իրականացվում է Արցախում։

Այս տեղեկությունը որոշ շփոթության պատճառ դարձավ հայկական մեդիափորձագիտական տիրույթում։ Եվ այս առումով, իհարկե, պետք է շեշտել, որ խոսքը ԱՄՆ կառավարության բյուջեով տրամադրվող ամենամյա, այսպես ասած, արտաքին օգնության կրճատման կամ կասեցման մասին չէ։ Թեև, մյուս կողմից, այնպես չէ, որ «Foreign Assistance»-ի խողովակով մեր երկրին տրամադրվող ֆինանսական օգնությունը ավելացել է․ 2018 թվականին ամերիկյան ֆինանսական օգնությունը Հայաստանին կազմել է $6․8 մլն, 2019 թվականին՝ $6․4 մլն, իսկ հաջորդ տարի՝ 2020 թվականին կտրամադրվի ընդամենը $6․75 մլն։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին Հայաստանին տրամադրվել է $26.41մլն, իսկ, օրինակ, 2011-ին՝ $45․2 մլն։

Հայ դատի հայտնած տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, բայց փորձագետներից շատերին այն չի զարմացնում։ Նրանց թվում է մեր տարածաշրջանի քաղաքական հարցերով զբաղվող ամերիկացի հայտնի փորձագետներից մեկը՝ Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Ստրոնսկին (Paul Stronski), որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե տարածված լուրը միանգամայն իրական է, ու դա, ըստ էության, Թրամփի պատասխանն է Հայաստանի կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝  մարդասիրական առաքելություն ուղարկելու Սիրիայի Արաբական Հանրապետություն: Ընդ որում, Սթրոնսկին շեշտում է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Սիրիա է ուղարկել Միացյալ Նահանգների կողմից, ամերիկացի հարկատուների փողերով մարզված, պատրաստված սակրավորներին։

Հիշեցնենք, որ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելու մասին որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նախորդ տարվա աշնանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Ս․ թ․ փետրվարի 8-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նույն օրը հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած հայկական խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ քաղաք։

Պաշտոնական Վաշինգտոնը մի քանի օր անց հայկական լրատվամիջոցներին տված մեկնաբանությամբ բավական կտրուկ արձագանքեց Հայաստանի կառավարության այս քայլին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները, հասկանալով Սիրիայի մարդասիրական ճգնաժամին արձագանքելու այլ երկրների ցանկությունը, այդուհանդերձ, չի պաշտպանում Սիրիայի կառավարական ուժերի հետ նրանց ներգրավվածությունը՝ անկախ նրանից, թե դա ռազմական ուղղվածության առաքելություն է, թե հումանիտար առաքելություն՝ քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Վաշինգտոնը նաև չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով, քանի որ «Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի»:

Փոլ Սթրոնսկի – Կարծում եմ՝ սա շատ իրական տեղեկություն է և սա պատասխան է ձեր կառավարության որոշմանը՝ Սիրիա ուղարկելու Միացյալ Նահանգների կողմից կամ ամերիկյան հարկատուների փողերով մարզված, պատրաստված ականազերծողներին։ Սա հստակ պատասխան է Հայաստանի կառավարության այդ քայլին։ Տեղեկությունն իրական է, և չեմ կարծում, թե Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կարող է ինչ-որ բան անել։

«Առաջին լրատվական» – Այսինքն՝ կարծում եք, որ սա քաղաքական որոշո՞ւմ է։

Փոլ Սթրոնսկի – Կարծում եմ՝ սա քաղաքական որոշում է՝ ցույց տալու Միացյալ Նահանգների դժգոհությունը ամերիկացիների կողմից մարզված հայ ականազերծողներին Սիրիա ուղարկելու և Ասադին պաշտպանելու ռուսական ջանքերին աջակցելու Հայաստանի կառավարության որոշման կապակցությամբ։

«Առաջին լրատվական» – Ամերիկացիների կողմից մարզված․․․

Փոլ Սթրոնսկի – Այո, որքան ես գիտեմ՝ այդ ականազերծողները մարզվել, պատրաստվել են Միացյալ Նահանգների կողմից և Միացյալ Նահանգների փողերով, ուստի նրանց ռուսական առաքելության շրջանակներում Սիրիա ուղարկելը Միացյալ Նահանգներում դիտվել է որպես ամերիկացի հարկատուների փողերն օգտագործելու ոչ այնքան բարեկամական տարբերակ։

«Առաջին լրատվական» – Նախորդ անգամ Ձեզ հետ զրույցում մենք խոսում էինք այն մասին, որ Հայաստանում գրանցված ժողովրդավարական առաջընթացից հետո մենք ավելի շատ աջակցություն ենք ակնկալում Միացյալ Նահանգներից, այդ թվում՝ ֆինանսական և տնտեսական օգնություն։ Բայց հիմա ստացվում է, որ հակառակ միտո՞ւմն է գրանցվում։

Փոլ Սթրոնսկի – Ես ձեզ հասկանում եմ և պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգները շարունակում է ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանի ժողովրդավարացմանը։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը դա բավարար չի համարում և կարծում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Թավշյա հեղափոխությունից հետո չի փոխվել։ Բայց այստեղ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախի ականազերծման ֆինանսավորումը ոչ թե ժողովրդավարական, այլ անվտանգության հարց է և պիտի առանձին դիտարկվի։ Եվ ինչպես արդեն նշեցի՝ այդ սակրավորներին ուղարկելը այստեղ՝ Միացյալ Նահանգներում, դիտվել է որպես ոչ այնքան բարեկամական գործողություն։ Ստիպված եմ հիշեցնել, որ ռուս վարձկանները Սիրիայում հարձակումներ են գործում ամերիկյան զինված ուժերի վրա, և հիմա Հայաստանն իր այս քայլով փաստացի դիվանագիտական ապաստարան է տրամադրում Ռուսասանի այդ գործողություններին։

Միացյալ Նահանգներն այսպիսով ուզում է ցույց տալ, որ ցանկացած որոշում ունենում է իր հետևանքները։ Սա Հայաստանի կառավարության ընդունած որոշումն է, և Միացյալ Նահանգներն էլ իրավունք ունի իր տեսակետը հայտնել։ Ուզում եմ ընդգծել, որ ես ամենևին էլ չեմ աջակցում Թրամփի վարչակազմին, ես նրա կողմնակիցը չեմ, բայց ամերիկյան կառավարությունն իրավունք ունի դադարեցնել օգնությունը, եթե կարծում է, որ այն ճիշտ նպատակին չի ծառայում։ Թրամփի վարչակազմի կարծիքով՝ ձեր կառավարության այդ որոշումը չի ծառայում Միացյալ Նահանգների տրամադրած օգնության իրական նպատակներին, այդ պատճառով էլ նրանք դադարեցնում են ամերիկյան օգնության այդ բաղադրիչը։ Բայց նրանք չեն դադարեցնում ամերիկյան օգնությունն ընդհանրապես։ Սա շատ նեղ և սահմանափակ որոշում է՝ ի նշան բողոքի ձեր կառավարության գործողություններից։ Ես կարծում եմ, որ սա լավ երևույթ չէ, քանի որ ականազերծումը Կովկասում շատ կարևոր է։ Այնպես որ՝ ինձ դուր չի գալիս այս որոշումը։ Կարծում եմ՝ սա հեշտ ընդունված որոշում չէ։ Սա զգալի առումով քաղաքական որոշում է, որն ընդունվել է ամերիկյան կառավարության վերին օղակներում։ Հավանաբար Հայաստանի կառավարությունը լավ չի հաշվարկել իր որոշման ավելի լայն հետևանքները, և կարծում եմ, որ սա այդ հետևանքներից մեկն է։

«Առաջին լրատվական» – Բայց կարո՞ղ է արդյոք Թրամփի վարչակազմը առանց Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովի հավանության կասեցնել այս կամ այն ծրագիրը։ Չէ՞ որ Կոնգրեսը զգալի ազդեցություն ունի արտաքին ֆինանսական հատկացումների հետ կապված որոշումների կայացման գործընթացի վրա։

Փոլ Սթրոնսկի – Խնդիրն այն է, որ սա Պետդեպարտամենտի ծրագիրն է, և վարչակազմը կարող է կասեցնել Պետդեպի ծրագիրը։ Կոնգրեսը կարող է  փորձել ինչ-որ կերպ ազդել դրա վրա, բայց անկեղծ կլինեմ՝ Հայաստանի կողմից նույնիսկ խաղաղասիրական առաքելությամբ Սիրիա զորք ուղարկելը՝ Ասադին և Ռուսաստանի քաղաքականությանն այնտեղ աջակցելու նպատակով, պոպուլյար որոշում չէ և չի դիտվել իբրև բարեկամական քայլ Միացյալ Նահանգների նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը կարող է փորձել պայքարել կառավարության այդ որոշման դեմ, բայց չեմ կարծում, որ նրանք կկարողանան ստիպել կառավարությանը փոխել իր քաղաքականությունը։ Միգուցե նրանք կարողանան, բայց վարչակազմն ունի բավարար լիազորություններ որոշելու, թե ինչպես պիտի ծախսվեն Միացյալ Նահանգների ֆինանսական հատկացումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում