Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱԱԾ պետը պնդում է. Իջևանից մինչև Երևան-Սևան մայրուղի

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շարունակում է պնդել Իջևանում ծառահատումների թեմայով բողոքի հայտնի, աղմկոտ ակցիայի և միջադեպի, այսպես ասած, հրահրվածության գնահատականը: Նա ասել է, որ շարունակում է պնդել՝ դրանք մի քանի անձանց հրահրած ակցիաներն էին: Վանեցյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն շարունակում է գործողություններ թե՛ Իջևանում, թե՛ ամենուրեք՝ կատարելով իր գործառույթները: Եթե Իջևանում բողոքի ակցիաները հրահրված էին, ապա հանրությունը պետք է այսպես ասած՝ տեսնի հրահրողներին և պատասխանատվությունը, որին կենթարկվեն նրանք: Հակառակ դեպքում, հրահրվածության մասին հայտարարությունները արժեզրկվում են, և դրանով արժեզրկվում է նաև ԱԱԾ պետի խոսքը: Իսկ այն ներկայումս՝ թավշյա հեղափոխությունից հետո, հազվագյուտ արժեքավորներից է: Հետևաբար, այդ խոսքը թանկ ռեսուրս է, այն այդպես սպառման ռիսկի ենթարկելու համար:

Արթուր Վանեցյանը, թերևս, լավ է պատկերացնում այդ հանգամանքի նրբությունն ու կարևորությունը, առավել ևս՝ նկատի առնելով այն, որ ԱԱԾ պետի խոսքն է եղել նաև մեր պետականության աննախադեպ հայտարարություններից մեկը արցախա-իրանյան սահմանին, տարածքների չհանձնելու և բնակեցման մասին:

Հետևաբար, երբ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ Իջևանում կազմակերպվածը հրահրել էր մի քանի անձ, դրան հաջորդող պատասխանատվությունը հանրությունը պետք է տեսնի: Այլապես, առաջանալու է նաև կասկած իրավիճակի կառավարելիության և վերահսկելիության, հանցավոր հրահրողներին հայտնաբերելու կարողության վերաբերյալ: Սրանք շատ կարևոր կատեգորիաներ են, որովհետև հետհեղափոխական իրողություններն ու իրավիճակը շարունակում է մի շարք օբյեկտիվ պատճառներով հենված մնալ իրավապահ համակարգի վրա՝ թե՛ ֆունկցիոնալ, թե՛ բարոյա-խորհրդանշական, հոգեբանական իմաստով:

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հեղափոխությունից հետո հանրության ապահովության հիմնական զգայարաններն ու հենասյուներն են եղել, ու շարունակում են լինել, բայց միաժամանակ ի հայտ են գալիս իրողություններ, միջադեպեր, որոնք խարխլում են ապահովության զգացումը, ճոճում այն: Օրինակ՝ Իջևանը, կամ, օրինակ, նախօրեին Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցածը: Խոսքը պայթյունի մասին չէ ինքնին: Խոսքը պայթյունի դեպքի վայրում ավելի ուշ կատարվածի մասին է, երբ Շշի Մելո անվանումով մեծահարուստի շրջապատը ներկայացնող ինչ-որ մեկն իրեն իրավունք է վերապահում հրապարակավ, տեսախցիկների առաջ չենթարկվել ոստիկանին և քշելով նրա վրա՝ դեպքի վայրից հեռացնել փաստացի իրեղեն ապացույցի նշանակություն ունեցող վնասված մեքենան:

Ոստիկանությունն ավելի ուշ հայտարարում է, որ մեքենան հայտնաբերել են և հարուցվել է կատարվածի վերաբերյալ քրեական գործ: Բայց հանրությունը պետք է տեսնի համաչափ պատիժն ու պատասխանատվությունը: Նվազ չափանիշը հանրության համար համոզիչ չէ, քանի որ այդ հանրությունը տեսել է նախկին համակարգը և դրանում անպատժելիության այն ցինիկ իրողությունը, որն էր նաև հեղափոխություն գեներացրած պատճառներից մեկը:

Ավելին, դրանից հետո հանրությունը մեծ քարտ-բլանշ է տվել իրավապահ կառույցներին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին և ոստիկանությանը, որոնց մինչև հեղափոխությունը տալիս էր թերևս անվստահության ամենամեծ և ամենակոշտ գնահատականները: Այդ քարտ-բլանշը ոչ միայն մսխելը, այլ նույնիսկ ցածր արդյունավետությամբ օգտագործելը կարող է հանգեցնել խորքային խնդիրների, համակարգային խնդիրների: Սա իրապես լուրջ բեռ է իրավապահների համար:

Նրանք գործնականում հայտնվել են մի ֆունկցիոնալ իրավիճակում, որտեղ ունեն լիազորությունից և իրավասությունից ավելի առաքելություն: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԱԾ-ին: Այդ առաքելությունն իրականացնելու հարցում էլ հույժ կարևոր է խոսքի այն կշիռը, որ ունի ԱԱԾ պետը: Այդ կշիռը կամ արժեքը հետհեղափոխական քաղաքական կապիտալ է, որը պահանջում է անընդհատ գեներացիա: Դա նորմալ իրավիճակ չէ, բայց բնորոշ է հեղափոխական իրադրությանը: Իհարկե, իշխանությունը, կառավարման համակարգն ինքնին պետք է կապիտալիզացնի այլ ուղղություններ ու ռեսուրսներ և այդպիսով հանի հավելյալ, արտամասնագիտական բեռը իրավապահների և, մասնավորապես, ԱԱԾ-ի վրայից՝ թողնելով զուտ մասնագիտական, ոլորտային ֆունկցիոնալ դերակատարումը: Սա էլ խնդրի մյուս կարևոր կողմն է, որ կանգնած է հեղափոխության առաջ որպես օրակարգային գերակա խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում