Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախում աճում է լարվածությունը. թե ինչ արդյունք կունենանք՝ կախված է Փաշինյանի խոսքի բովանդակությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին 8 ամիս է մնացել, նկատելի է, որ քաղաքական դաշտը ակտիվանում է, Արցախից հնչող հայտարարություններից նկատելի է, որ նաև որոշակի լարվածություն կա: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը: 

-Այն տպավորությունն ունեմ, որ Արցախում իրոք աճում է ներքաղաքական լարվածությունը և դա չի կարող չմտահոգել: Գտնում եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում որոշակի լճացում կա, որը լուրջ խոչընդոտ է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին, իսկ հակամարտության կարգավորման հարցում առկա բազմամյա տեղապտույտն ու քաղաքական անորոշությունը մյուս կողմից են բացասաբար ազդում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա:

-Արցախում սեպտեմբերին նաև ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Արդյո՞ք դա ևս չի նպաստում քաղաքական դաշտի ակտիվացմանը:

-Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս անգամ կարող են ուժերի ստուգատես դառնալ հաջորդ տարի նախագահական ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացնող կուսակցությունների ու անհատների համար: Եթե ՏԻՄ ընտրություններում լուրջ խախտումներ արձանագրվեն, ապա, ամենայն հավանականությամբ, ներքաղաքական իրավիճակն Արցախում էլ ավելի կշիկանա Խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ: Վերը ասվածի համատեքստում կնախընտրեմ, որ Արցախում նախագահ դառնա մի այնպիսի գործիչ, որը երբևէ կապ չի ունեցել ֆինանսական մեքենայությունների ու ներքաղաքական զանազան խարդավանքների հետ, ունի ազնիվ, անկաշառ և քաղաքականապես հասուն, փորձված մարդու համբավ և զերծ է քաղաքական խնդիրներն ուժային լծակների գործադրմամբ լուծելու հակումներից: Նման մարդու ընտրվելը Արցախի նախագահի պաշտոնում կարող է լավագույն հեռանկարները բացել բոլորի համար:

Մամուլում անընդհատ խոսվում է, որ Արցախում իրավիճակի լարվածության հարցում գործ ունենք արտաքին միջամտության հետ: Կիսում ե՞ք այդ տեսակետը:

-Միամտություն կլիներ արտաքին գործոնների ազդեցությունը բացառելը կամ անտեսելը: Մեր տարածաշրջանում բախվում են լրջագույն արտաքին շահեր, որոնք, ամենայն հավանականությամբ, իրենց սպասարկուներն ունեն այստեղ ամենուր, այդ թվում նաև Արցախում: Մենք պետք է հիշենք, որ եթե արտաքին առանձին դերակատարների համար խնդրի գինը գուցեև կարևոր է, բայց ոչ կենսական, ապա մենք մեր ու մեր սերունդների լինել-չլինելու հարց ենք լուծում և սխալվելու իրավունքը չունենք:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունենալու։ Արդյո՞ք սա ուշացած քայլ չէ՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ Արցախում, ըստ էության, եռացող ներքաղաքական ճգնաժամի՝ առերևույթ հանգիստ թվացող երևույթների խորքում, իրականում ընկած են բավական վտանգավոր հեռանկարներ։

-Ես կարծում եմ, որ պահը լավ է ընտրված, բայց թե ինչ արդյունք կունենանք՝ կախված կլինի վարչապետ Փաշինյանի խոսքի բովանդակությունից: Եթե այն չեղավ ծանրակշիռ, փաստարկված, հայկական պետականության ուժի հանդեպ վստահություն ներշնչող, ապա իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ և ոչ միայն Արցախում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում