ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խրախուսել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանին ուղղված ռասիստական հայտարարությունները՝ գրում է Independent–ը։
ԱՄՆ նախագահը հրապարակել է բրիտանացի ծայրահեղ աջ ակտիվիստ Քեթի Հոփքինսի թվիթերյան գրառումը, որում կինը քննադատել է Լոնդոնի քաղաքապետի վիրավորական հայտարարությունները՝ կապված բրիտանական մայրաքաղաքում սառը զենքի կիրառմամբ սպանությունների հետ։
«Լոնդոնի քաղաքապետը դեռ երբեք այդքան «հայտնի» չի եղել։ Նրա վարկանիշն անկում է ապրում, քանի որ մենք այն քաղաքն ենք, որում տեղի են ունենում դանակահարությամբ հանցագործություններ․ Լոնդոնն ավելիին է արժանի։ Հեռացրեք Հանին»,-այս շաբաթ գրել է Հոփքինսն իր թվիթերյան էջում։
ԱՄՆ նախագահի և Լոնդոնի քաղաքապետի միջև հակազդեցությունը շարունակվում է երկար տարիների ընթացքում։
Թրամփն անվանում է Հանին «անհաջողակ, որը կատարել է սարսափելի աշխատանք Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում», իսկ Սադիք Հանը մշտապես ծաղրում է ԱՄՆ նախագահին։