«United Airlines» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել թռիչքը Գլազգոյից Նյուարք երկու օդաչուների հարբած լինեու պատճառով՝ հայտնում է REN-ը ՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Թռիչքից առաջ օդաչուները չէին կարող անցնել արյան մեջ ալկոհոլի պարունակության ստանդարտ թեստը:
Օդանավի հրամանատարն ու օդաչուն անմիջապես հեռացվել են ծառայությունից և ձերբակալվել:
Ավիաընկերությունը խոստացել է ուղևորներին քաղաք հասցնել հաջորդ չվերթով: