Կալիֆորնիայում տղամարդը գտել է Հավայան կղզիներից հաղորդագրությամբ շիշ, որը Խաղաղ օվկիանոսում մնացել է ավելի քան տասը տարի՝ հայտնում է The Press Democrat-ը:
30-ամյա Էրիկ Մակդերմոտը գտել է 2006թ. հունվար ամսաթվով գրված չորս, յոթ և տասը տարեկան երեք երեխաների գրությունը՝ իրենց բնակության վայրի հասցեով:
Ըստ McDermott-ի ՝ հաղորդագրության հեղինակների տունը գտնվել է Սան Ֆրանցիսկոյի հյուսիսում՝ 124 կմ հեռավորությամբ այն վայրից որտեղ գտնվել է շիշը: Պարզվել է, որ երեխաները այն նետել են օվկիանոսը Հավայան կղզիներում ընտանեկան արձակուրդի ժամանակ: