Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում կդադարեցվի պլաստիկե շշերի վաճառքը շրջակա միջավայրի համար պայքարի շրջանակներում: Օրենքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 20-ից:
Ըստ Fox News-ի ՝ օդանավակայանում պլաստիկե շշերի վաճառքը արգելող օրենքը կազդի բոլոր կետերի՝ ներառյալ ռեստորանների և ավտոմատ սարքերի վրա: Ուղևորներին խորհուրդ է տրվում իրենց հետ բերել մի քանի անգամ օգտագործվող շշեր, իսկ օդանավակայանում կարելի է ալյումինե կամ ապակե տարաներ գնել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ տուգանքներ են կիրառվելու խախտողների հանդեպ: Օդանավակայանի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ դրա անհրաժեշտությունը չի լինի: