Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Որոշումը կա արդեն, և աշխատանքը սկսվել է. միանշանակ, պետք է համագործակցել, աջակցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

-Պարոն Գանդահարյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա փուլը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը իր աշխատանքը սկսել Ռուսաստանի սփյուռքից։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը։

-Կարծում եմ՝ հանձնակատարի առաջին այցի վայրը բոլորովին անակնկալ չէր իբրև ընտրություն՝ հատկապես նկատի ունենալով Սփյուռքի ամենամեծ համայնք լինելը, այնտեղ ապրող Հայաստանի քաղաքացիների թիվը, Հայաստանից և դեպի Հայաստան ամենաշատ թռիչքների առկայությունը և նման հանգամանքներ։ Վայրի առաջնայնությունը քաղաքականացնելու մոտեցման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Հանձնակատարը համայնքների հետ առավելաբար հարաբերվելու խնդիր և առաջադրանք ունի և ոչ պետական շրջանակների. այցն այդպես էլ իրականացվել է, այդ շրջանակներում։ Եվ եթե հայրենադարձությունը գլխավոր գործառույթ պիտի լինի Սփյուռքի հարցերով զբաղվող հանձնակատարի գրասենյակի համար, ապա Ռուսաստանը այդ առումով արդարացված է իբրև առաջին այցի վայր՝ նկատի ունենալով, որ ամենաակտիվ կապը ՀՀ-ի հետ Ռուսաստանի համայնքն ունի. գուցե ոչ կազմակերպ, այնուամենայնիվ, անհատական, ընտանեկան, ֆինանսական առումներով։ Ոչ թե սուբյեկտիվ, այլ ուղղակի օբյեկտիվ հանգմանքներ նկատի ունենալով՝ ես կնախընտրեի՝ այցի առաջին ուղղությունը լիբանանահայ համայնքը լիներ։ Լիբանանը, ի տարբերություն Ռուսաստանի, կազմակերպ դասական Սփյուռքի ամենավառ օրինակներից է։ Սակայն հիմնական պատճառը կլիներ այն, որ Լիբանանում գործում են ազգային, հոգևոր, հասարակական և կրթական համասփյուռքյան կառույցների կենտրոնները. կա համակողմանի ընկալում, որ Բեյրութը Սփյուռքի մայրաքաղաքն է, և, կարծում եմ, օրինաչափ կլիներ այցերի շարքն սկսել Բեյրութից։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի ունեցող զարգացումները։ Ներդրողները, ըստ Ձեզ, ինչո՞ւ դեռ չեն շտապում Հայաստան։ Հնարավո՞ր է՝ պատճառն այն է, որ դատաիրավական բարեփոխումների գործընթացը դեռ ավարտին չի հասել, և նրանք զգուշավոր են։

-Ներդրումների հոսքի բացակայությունը զուտ դատաիրավական ոլորտի հետ կապելը չեմ կարծում՝ իրատեսական մոտեցում կլինի։ Երկրներ կան, որտեղ փայլուն չի աշխատում դատաիրավական համակարգը, այնուամենայնիվ, ներդրումային բիզնեսն աճում է։ Եվ, հակառակը։ Միայն վերջերս է, որ Լիբանանում ներդրումային իրավիճակը վատացել է. մինչ այդ լուրջ ներդրումներ էին այստեղ, և Լիբանանի դատաիրավական համակարգը համաշխարհային դասակարգումներում շատ հեռու է առաջին հորզիոնականներից։ Իհարկե, չափազանց կարևոր է իրավական պետության կայացումը, այդուհանդերձ, ներդրումային գրավչությունը զուտ ստանալիք շահույթի ծավալների փաստերի հետ է կապված։ Այսօր մարդիկ փորձում են ներդրումներ անել քարտեզի վրա տնտեսական աճի ենթահող խոստացող մեկնարկային զանազան ոլորտներում։ Ընդհուպ նոր կառուցվելիք ճանապարհների, քաղաքների ծրագրերում։ Շարժիչ գործոնը այստեղ զուտ շահույթի ակնկալիքն է, որին կզիջի դատաիրավական համակարգի վստահելիությունը։

-Ի՞նչ սպասելիքներ կան հանձնակատարից։ Հանձնակատարի ինստիտուտով սփյուռքի նախարարությունը փոխելը սփյուռքի կողմից միանշանակ չընդունվեց։ Դուք նույնպես մտահոգություններ ունեիք։ Հիմա այդ մտահոգությունները փարատվե՞լ են։

-Համոզված եմ, որ ազգի համայնքի մեծամասնությունը կազմող Սփյուռքի հետ աշխատող անկախ գերատեսչություն պետք է գործեր. Սփյուռքն իրոք բազմաշերտ է և բարդ կառուցվածք ունի։ Հիմա որոշումը կա արդեն, և աշխատանքն սկսվել է. միանշանակ, պետք է համագործակցել, աջակցել։ Հանձնակատարի հայտարարությունները, հիմնավորումները և աշխատակարգի մասին հրապարակած մոտեցումներն ընկալելի են։

-Սփյուռքի հանձնակատարն ասում է, որ ամենակարևորը Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահության ամրապնդումն է։ Համամի՞տ եք:

-Իհարկե, վստահությունն ու վստահելի և հավաստի լինելը երկկողմանիորեն ավելի քան անհրաժեշտ են։ Բայց դա գալիս է աշխատանքային փորձով, իսկ աշխատանքում անպայման պիտի այնպես անել, որ Սփյուռքը իր խնդիրների լուծման եղանակների որոշման գործընթացներին մասնակից լինի։ Որքան շատ լինեն համատեղ խորհրդակցություններն ու քննարկումները, այնքան կհեշտանա ծրագրերի իրականացման ընթացքը, մանավանդ երբ այդ ծրագրի մշակման գործընթացին Սփյուռքի կազմակերպությունները կամ փորձագիտական մարդուժի ներկայացուցիչները ներառված կլինեն։ Միասին քննարկելը, միասին որոշելն ու ծրագիր մշակելը իր հերթին կամրապնդի փոխադարձ վստահությունը, որն աշխատանքի արդյունավետության կարևորագույն բաղադրիչն է։

-Հայրենադարձության հայեցակարգ է մշակվում։ Որքանո՞վ, ըստ Ձեզ, այն կարող է կենսունակ լինել։ Որքանո՞վ է գայթակղիչ սփյուռքահայերի համար, որ նրանք վերադառնան Հայաստան։

-Թվում է, որ հարենադարձությունը Սփյուռքի հարցերի գրասենյակի գլխավոր գործառույթներից է, որը ճիշտ է և ռազմավարական նշանակություն ունի։ Հայրենադարձություն հասկացությունը ենթաընկալումներ ունի։ Ուսանողներ, որոնք սովորում են կամ սովորելու են հայրենիքում։ Գործարարներ, որոնք ներդրումներ կարող են անել կամ ներդրում են արդեն երկրում։ Նրանք, որոնք բնակարաններ են վերցրել, որոնք իբրև թոշակառու հաստատվել կամ հողատարածք են գնել Հայաստանում և այլն։ Սփյուռքը այսօր բազմաթիվ երկրների հետ կապված երևույթ է. այստեղ համեմատական սփյուռքագիտության ուսումնասիրությունները կարող են օժանդակել հայեցակարգային և աշխատանքային ծրագրեր մշակելիս։ Հայկական Սփյուռքի տարբեր աշխահարգրական միջավայրերից հայրենադարձության տարբեր շարժառիթներ կարող են լինել. մի տեղ՝ պատերազմական ճգնաժամի հետևանքով, այլ տեղ՝ տնտեսական տագնապի պատճառով, մեկ այլ տեղ՝ թոշակի անցած մարդու՝ հայրենիքում ապրելու մղումով և այլ պատճառներով։ Ըստ միջավայրային պայմանների՝ անհրաժեշտ է մշակել տարբեր ենթառազմավարություններ։ 21-րդ դարում որևէ երկրի քաղաքացի կարող է մի քանի հասցե ունենալ բնակվելու կամ աշխատանքի առումով։ Քիչ չեն նաև այն հայերը, որոնք տարբեր երկրների հասցեներ են գրանցել իրենց այցեքարտերի վրա։ Հավատացած եմ, որ հայ մարդը որտեղ էլ բնակվի, իր հասցեների ցանկին պիտի ներառի Հայաստանի Հանրապետությունը: Ցանկալի կլիներ, որ այն ցանկում առաջինը լիներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում