Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Գրանտների» և «գրանտակերության» առաջնային մեղավորը Սերժ Սարգսյանն է

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքի ամենաառանցքային թեման դրամաշնորհներն են: Բոլորը բոլորին մեղադրում են «գրանտակեր» լինելու մահացու մեղքի մեջ: Արժե նկատել, որ թեման օրակարգային են դարձրել ՀՀԿ-ն ու նրա առանձին արբանյակները Վերջիններս դրամաշնորհների հիմնախնդիրը դիտարկում են որպես Փաշինյանի կառավարությանը հեղինակազրկելու կարևորագույն հաղթաթուղթ: Բայց բանից պարզվում է, որ առանձին ՀՀԿ-ականներ նույնպես ժամանակին ներգրավված են եղել դրամաշնորհային տարատեսակ ծրագրերի մեջ:

Մասնավորապես՝ «գաղտնազերծումների» արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀԿ-ականների ու նախկին իշխանության մաս կազմած մարդկանց մի զգալի մասն էլ բավականին մեծ դրամաշնորհներ են ստացել, այդ թվում նաև՝ «Սորոսի» հիմնադրամից։ Այսինքն՝ ՀՀԿ-ի արբանյակներն ամսիներ շարունակ դրամաշնորհներ ստացած մարդկանց լրտես ու դավաճան են դարձնում, բայց իրենց նախկին ու ներկա զինակիցներն էլ ոչ պակաս «գրանտակերներ» են։ Ի՞նչ է սա, պարզունակ երեսպաշտություն, թե՞ տխմարության բարդ դրսևորում։

Անկեղծ ասած, ես դրամաշնորհի կամ էլ գրանտի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Երևույթն այդ ավելի քան օրինաչափ է, նույնիսկ քաղաքական պատճառներն են հայտնի (Կարելի է առանձին հոդվածով խոսել դրանց մասին)։ Երբ պետության ամբողջ կապիտալը հայտնվում է մի խումբ մարդկանց վերահսկողության ներքո, իսկ գործարարներին էլ արգելվում է ֆինանսավորել ընդդիմադիրներին, բնական է, որ քաղաքական համակարգի ու քաղաքացիական հասարակության մի զգալի հատվածն էլ պետք է գոյության ու շարունակականության այլընտրանքային ելքեր որոնի։

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում արդյոք եղե՞լ են ֆինանսական այլընտրանքներ։ Իհարկե ո՛չ, չեն եղել և այս համատեքստում ընդդիմությունն ու քաղ․ հասարակությունը պարտադրված կերպով այլընտրանքը գտել են հենց արտաքին աշխարհում։

Այսինքն՝ դրամաշնորհների այս չափազանց մեծ ծավալների առաջնային մեղավորները նախկին իշխանություններն են։ Քոչարյանն ու Սարգսյանը հանրային բոլոր ռեսուրսներն ու ֆինանսները կենտրոնացրել էին իրենց ձեռքում՝ ընդդիմությանն ու քաղ․ հասարակությանը թողնելով առանց կոպեկի։

Բ․ 26-ի թողտվությամբ ֆինանսավորվել են միայն այն ուժերն ու նախաձեռնությունները, որոնք խաղացել են նախագահների թելադրած խաղի կանոններով, եղել են վերահսկելի ու կառավարելի։

Այսպիսի պայմաններում բնական է, որ ռեժիմի վերահսկողությունից դուրս գտնվողները պետք է ռեսուրսներ փնտրեին։ Ու գտել են, բա ի՞նչ անեին, ոչնչանայի՞ն, թե՞ դառնային Բ․ 26-ի հաճախորդները։

Եթե պետությունն իսկապես մտահոգված է օտարերկրյա դրամաշնորհներով, ապա թո՛ղ անկախ հիմնադրամներ ստեղծի, որոնց ներգործության միջոցով հանրությունը հնարավորություն կստանա ֆինանսավորել իր նախընտրած քաղաքական ուժերին ու հատկապես քաղաքացիական հասարակությանը։ Այս պարագայում պետք է ստեղծվեն այնպիսի ինստիտուտներ ու մեխանիզմներ, որոնք կբացառեն կառավարող ուժի միջամտությունը հիմնադրամների անկաշկանդ գործունեությանը։ Հա ինչո՞ւ ոչ, օտարերկրյա հիմնադրամների հետ զուգընթաց, թո՛ղ համանման գործառույթ ստանձնի նաև պետությունը։ Ավելին՝ առաջին հերթին դա հենց պետությունը պետք է անի։ Վերջապես մարդիկ հնարավորություն կստանան ֆինասնավորել իրենց համար չափազանց մեծ ծառայություններ մատուցող քաղ․ հասարակությանը՝ իրավապաշտպաններին, փաստաբաններին, բնապահպաններին, սոցիոլոգներին, տարատեսակ ոլորտներ հետազոտողներին և այսպես շարունակ։

Ի դեպ գրանտների այս տխմար թեման Հայաստան է ներթափանցել Ռուսաստանից։ Կարծես թե օրինաչափություն լինի. ավտորիտար ռեժիմներն իրենց հանցագործ բնույթն ու ձախողված կառավարումը քողարկելու նպատակով որպես կանոն մեղավորներ են փնտրում արտաքին աշխարհում:

Այսպիսով՝ 21-րդ դարի ռեժիմների քավության նոխազը «Սորոսի» հիմնադրամն է, ինչպես տեսնում ենք՝ նաև իշխանությունից հեռացված ՀՀԿ-ի, որի մնացորդները այդ նույն թեմայով փորձում են հեղինակզրկել ու տապալել նոր իշխանություններին: Դե բնական է, մենք Ռուսաստանից չենք կարող որևէ դրական բան սովորել, ինչպես միշտ պետք յուրացնենք բովանդակային ամենաներքևի քերանքը, ամենաստորը, տգեղը, անմարդկայինը․․․

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում