Վրաստանում տեղի են ունենում ՆԱՏՕ-ի Agile Spirit – 2019 զորավարժությունները։ Այդ կապակցությամբ շաբաթ Վրաստանի Քաղավիացիայի գործակալությունը Թբիլիսիի երկնքում թռիչքների սահմանափակում է սահմանել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումներն առաջին անգամ ուժի մեջ են մտել այսօր առավոտյան՝ 09։30-11։30-ին։ Երկինքը կփակվի նաև երեկոյան՝ 21։30-23։30-ին։
Թբիլիսիի երկինքը փակ կլինի նաև կիրակի և երկուշաբթի՝ նույն ժամերին։ Տեղի ժամանակով՝ 09։30-11։30-ին Թբիլիսիի երկնքով թռչել հնարավոր չի լինի նաև օգոստոսի 7-ին, 8-ին, 9-ին։