Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանն այնքան էլ լավ չի ճանաչում Ռուսաստանին

Դավադրությունների տեսություններով տարվելու միտումն այնքան է խորացել, որ ռուսական մամուլում տպագրված ցանկացած հոդված հայ քաղաքագետ կոչվածները մեկնաբանում են որպես Ռուսաստանի պաշտոնական տեսակետ կամ ավելի վատ՝ message: Վերջին տարբերակն ամենազավեշտալին է: Ընդհանրապես, հայ մասնագետները կարծես թե, մամուլ կարդալուց, թարգմանելուց ու մեկնաբանելուց բացի, ոչինչ չեն կարողանում անել, ինքնուրույն փորձագիտական միտք չեն կարողանում արտահայտել: Իհարկե, կա երկու-երեք մասնագետ, որոնք բացառություն են կազմում, բայց, դե, քիչ է:

Հիմնականում չունենք այնպիսի մասնագետներ, որոնք գիտական հիմքի վրա ճանաչում են Ռուսաստանը, իսկ ճանաչելու համար անհրաժեշտ է իմանալ դրա առանձնահատկություններն ու գործողությունների տրամաբանությունը: Այսինքն՝ Հայաստանում լուրջ ռուսիստներ, ռուսագետներ չկան:

Ընդհանրապես, Ռուսաստանի մասին տեսակետ հայտնողներին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը կեղծ արևմտասեր, դիլետանտ հատվածն է, որը ողողված է ռուսաֆոբիայի ակնհայտ դրսևորումներով, իսկ երկրորդը՝ շիզոֆրենիայի հասնող ռուսասեր, ռուսաֆիլ զանգվածը: Վերջին խմբի մեջ տեղավորվող մասնագետները հիմնականում տարված են Ռուսաստանի ռեժիմի նկատմամբ պաշտամունքով ու քծնանքով՝ շփոթելով դա մասնագիտական կարծիքի հետ: Այսինքն` մեր միջավայրում Իրանի, Թուրքիայի, Արաբական երկրների մասնագետներ ունենք, բայց ռուսագիտությունն անտեսված է, թողնված է լուսանցքից այն կողմ: Դե, ո՞ւմ է պետք: Միևնույն է, լեզուն գիտեն, կարող են մամուլում տպագրվող ամեն մի անհեթեթություն կարդալ և դա մեկնաբանել որպես Ռուսաստանի մասին փորձագիտական տեսակետ: Ահա այսպիսին է մեր վերաբերմունքը այդ չափազանց կարևոր և, ինչու չէ, նաև վտանգավոր պետության նկատմամբ:

Ընդհանրապես, չընդհատվող ու կայսերական ձգտումներ ունեցող պետականություններից միշտ զգուշանալ է պետք, իսկ զգուշանալու համար՝ ճանաչել: Թերթերի ու կայքերի միջոցով արդյոք հնարավո՞ր է ամբողջության մեջ հասկանալ ու ըմբռնել Ռուսաստանի քաղաքականության էությունը:

Ռուսական մամուլը անհաշվելի քանակության լրատվականների, թերթերի ու հեռուստաալիքների ամբողջություն է: Իսկ դրանք իրարից անկախ համակարգեր են՝ հետապնդելով տարասեռ հետաքրքրություններ և շահեր: Բացի դրանից՝ դաշտը ողողված է հազարավոր հեղինակներով ու սյունակագիրներով, որոնք տարբեր տեսակետներ ունեն աշխարհում տեղի ունեցող այս կամ այն գործընթացի վերաբերյալ:

Ռուսագիտության ամենախոշոր դպրոցները գտնվում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Դրանք թշնամական դպրոցներ են: Հայաստանն էլ պետք է ռուսագիտության դպրոց ունենա, որը կկարողանա քաղաքագիտական ու փորձագիտական տեսանկյունից գնահատել ու արժևորել Ռուսաստանի էությունն ու առանձնահատկությունները։ Բրիտանական և գերմանական դպրոցների օրինակով, մեր ռուսագիտությունը նույնպես պետք է թշնամական բնույթ ունենա։ Թշնամական՝ ոչ թե ատելության և թշնամանքի պարզունակ տարածման տեսանկյունից, այլ ընդհակառակը՝ պաշտպանության և գոյության բնական անհրաժեշտության հիմքի վրա պետք է ձևավորվի գիտական գործիքակազմն ու ուսումնասիրության մեթոդաբանությունը։ Հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին լեգենդներ պատմող ավանդական ռուսագիտությունն արդեն իսկ սպառել է իրեն։

Հայաստանն այլևս ԽՍՀՄ-ի կազմում չէ և իր գործընկերներին պետք է ճանաչի անկախ պետության դիրքերից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում