ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետականների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը դադարել է իր գոյությունը Ռուսաստան անվանափոխվելու պատճառով։
«Հիշե՛ք Խորհրդային Միությունը, ե՞րբ են նրանք բոլորը միասին եղել։ Մինչ այն, երբ որոշեցին, որ իրենց Ռուսաստան կանվանեն։ Երբ նրանք միասին էին, դա միշտ նրանց երազանքն էր, և հետո նրանք դարձան Ռուսաստան»,-ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։