Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է անգամ սատանայի հետ բանակցություններ վարել, եթե դա կօգնի երկրում խաղաղություն ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագահ ասել է, որ շնորհակալ է, որ ընդդիմությունը մասնակցել է բանակցություններին։ Նա նաև հստակեցրել է, թե ինչու է սկսել բանակցություններ վարել նրանց հետ, ովքեր փորձել են իրեն սպանել ու տապալել, ինչպես նաև ձգտում էին երկրի տարածք՝ օտարերկրացիների ներխուժմանը։
«Մեր երկրի խաղաղության, միաբանության և անկախության համար ես պատրաստ եմ անգամ սատանայի հետ խոսել»,-ասել է Մադուրոն։