Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 35-ամյա Հարություն Մարգարյանn իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OF 907 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի Սասունիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված միջին տարիքի տղամարդու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև ոստիկանության Աշտարակի բաժին։ Օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և տեղում բուժօգնություն է ստացել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից։