Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Ինչու է ճապոնական աճուրդի կայքը արգելափակվել հայ ներմուծողների համար

Հայաստանում երրորդ երկրից մեքենաներ ներմուծողները վերջին օրերին խուճապային տրամադրությունների մեջ են։ Ճապոնական աճուրդի կայքերը, որտեղից հայերը բավական մատչելի գներով մեքենաներ են գնում, փակվել են և այլևս հասանելի չեն հայ ներկրողների համար։ Ավելի ճիշտ՝ աճուրդի մասնակցող հայ ներկրողների անձնական էջերն են արգելափակվել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրից, ոչ ԵԱՏՄ տարածքից մեքենաների ներկրման մաքսատուրքը մոտ 6 անգամ թանկանալու է։ Թեև աճուրդի կայքերի հասանելիության սահմանափակումը կապվում է այս հանգամանքի հետ, թե ճապոնացի դիլերները սահմանափակել են արտահանումը, քանի որ չեն կարող մինչև հունվարի 1-ը ապահովել արդեն իսկ գնված մեքենաների փոխադրումը, սակայն խնդիրն այդքան էլ դա չէ։

Ավտոներկրողներից մեկն «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ ճապոնական կողմի համար բացարձակ էական չէ, թե հունվարի 1-ից Հայաստանի համար ինչ նոր կարգավորումներ են գործելու, և ինչ մաքսատուրք է սահմանվելու 2020-ի հունվարի 1-ից։ Աճուրդային կայքերը հայ ներկրողների համար անհասանելի են դարձել մեկ այլ պատճառով։ Բանն այն է, որ վերը նշված թանկացման պատճառով այս տարեսկզբից սկսած՝ հայ ներմուծողները հսկայական քանակությամբ մեքենաներ են գնում և արդեն իսկ գնել են, որոնք ճանապարհին են։ Այս տարվա առաջին 6 ամսվա ներկրման ծավալն արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ամբողջ ժամանակահատվածը միասին վերցրած։ Մեզ պատմեցին, որ խնդիրն այն է, որ հայ ներմուծողները վերջին շրջանում գնում և Հայաստան են տեղափոխում հիմնականում մեծ՝ 7 տեղանոց մեքենաներ։ Իսկ ճապոնացի դիլերները 1 կոնտեյների մեջ կարողանում են տեղավորել ընդամենը 3 հատ 7 տեղանոց մեքենա, մինչդեռ, 5 տեղանոց մոտ 6 մեքենա է տեղավորվում նույն կոնտեյներում։ Մինչդեռ, դրանց երկուսի դիմաց էլ վճարվում է նույն գինը։

«Հիմա ճապոնացիները առևտրային հարաբերությունների մեջ չեն մտնում մեզ հետ հենց այդ պատճառով։ Հսկայական քանակությամբ մեքենաներ են գնվել, իրենց մոտ էլ են կուտակումներ առաջացել, և իրենց համար ավելի լավ է մի կոնտեյներով 6 մեքենա ուղարկել, քան 3։ Փոխադրումն էլ երբեմն տևում է մինչև 6-7 ամիս։ Ու դա իրենց ձեռնտու չէ։ Առանց այդ էլ իրենք չեն հասցնում սպասարկել էդ մեծ քանակը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, կրկին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս ամսվա 20-ից ներմուծողների համար կարգելափակվի նաև ԱՄՆ-ի ավտոաճուրդներին մասնակցելու հնարավորությունը։ Ավտոներկրողներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում։ Իսկ իրենց էջերի արգելափակումը ամերիկյան աճուրդային կայքերում աբսուրդ կլինի, քանի որ ԱՄՆ-ի խնդիրը չէ, թե իր երկրից ով ինչ մեքենա կգնի և ինչ գնով կմաքսազերծի։

«Այդ երկիրը մեքենան առաջարկում է։ Դու ուզում ես գնիր, չես ուզում՝ մի գնիր։ ԱՄՆ-ին բացարձակ չի հետաքրքրում, թե դու իր երկրից առած մեքենան ինչ գնով կմաքսազերծես։ Մաքսազերծումն արդեն մեր երկրի խնդիրն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, մեր բոլոր զրուցակիցները միաբերան նշում էին, որ 2020 թվականի հունվարից շատ տխուր պատկեր է ստեղծվելու, մեծ թվով մարդիկ պարզապես գործազուրկ են մնալու։ «Վերջին տարիներին Հայաստանի կեսը ավտոյի գործ էր անում, հիմա որ թանկացավ, մեծ մասն էլ չի կարող էդ գործով զբաղվել։

Կմնան մի քանի խոշորներ, իսկ մնացածս կդառնանք գործազուրկ։ Ըստ որում՝ մնացած ասելով՝ թիվը շատ-շատ մեծ ա։ Թե դրանից հետո պետությունը ոնց պետք ա լուծի էդ մարդկանց զբաղվածության հարցը, շատ մեծ հարց ա։ Կտեսնեք՝ բողոքի, դժգոհության ինչ ալիք կբարձրանա, երբ մարդիկ այլևս չկարողանան իրենց ընտանիքներին կերակրել»,- ընդգծեց ավտոներկրող Ստեփան Սահակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում