Իռլանդիայի բնակչուհի Շոնա Սքոթը պատմել է այն մասին, թե ինչպես է կարողացել անձնական հավաքածուի վաճառքից փրկել հարյուր տարի առաջ պատրաստված դիլդոն՝ գրում է enta.ru-ն։
Կնոջ խոսքով՝ ինքը առաջին անգամ վրդովվել է՝ իմանալով, որ պատմական սեքս-խաղալիքը աճուրդով վաճառվել է մի ամերիկացու։ Նա համոզված է, որ իրի տեղը իռլանդական թանգարանն է։
Հուլիսի 27-ին Սքոթը պարզել է, որ դիլդոն կրկին վաճառքում է: Նա այս անգամ չի ցանկացել առիթը բաց թողնել, ուստի կոչ է արել Twitter-ի օգտատերերին օգնել իրեն և գումար փոխանցել PayPal-ին:
Օգտատերերին հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարը, իսկ սեքս-խաղալիքը գնվել է 620 եվրոյով։ Այժմ կինը փորձում է բանակցել թանգարանների հետ՝ իրը այնտեղ ցուցադրելու համար։