ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։
Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջից:
Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի հայ համայնքի հետ՝ տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում օգոստոսի 2-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների մեջ կան ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ։