ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սևան ստարթափ» սամիթում նշեց, որ 2018 թ․-ի հեղափոխությունը, ըստ էության, ստարտափ էր, քանի որ մարդիկ հավաքվեցին մի գաղափարի շուրջ և այսօր, որպես արդյունք, ՀՀ-ում տարածված է ժողովրդի իշխանություն:
Նրա խոսքերով՝ ստարտափ երևույթը պետք է յուրացնի ՀՀ-ում առկա ամեն քաղաքացի:
«Մեր կառավարությունն ամեն օր մարդկանց ուզում է ասել, որ կարևորը փողը չէ, կարևորը գաղափարն է: Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, երբ հեղափոխությունից առաջ ամեն ինչ սկսվում և ավարտվում էր նյութով: Նոր Հայաստանում ամեն նյութական արտահայտություն ինչ-որ գեղեցիկ գաղափարի հետևանք է»: