ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնը պաշտոնապես դուրս է գալիս «Միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից» (IRNFT): Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները 6 ամիս ժամանակ տվեց Ռուսաստանին՝ IRNFT-ի պայմանագրին վերադառնալու համար: Ռուսաստանը հրաժարվեց, ուստի պայմանագիրն ավարտվում է այսօր»,- գրել է Պոմպեոն:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև հրթիռային համաձայնագրի պաշտոնական դադարեցման մասին:
Չինաստանն արդեն հանդես է եկել ԱՄՆ-ի IRNFT-ից դուրս գալու դեմ: