Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Ինչ է կատարվում Սոչիում Նիկոլ Փաշինյանի հնչեղ դիմավորումից մեկ տարի անց

Հայաստանում մեծ ուշադրության չի արժանացել Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցների տարածած հայտարարությունը, որտեղ նրանք խոսում են այն մասին, որ օդանավակայանի ղեկավարությունը զանգվածաբար աշխատանքից հեռացնում է ազգությամբ հայ աշխատակիցներին, այդ թվում՝ բազմափորձ և հեղինակավոր աշխատակիցների: Ընդ որում՝ կան բավականին հստակ ակնարկներ, որ այդ գործողությունն իրականացվում է ավելի վերին հրահանգով: Թե ո՞րն է այդ վերինը, դեռևս պարզ չէ, սակայն ինքնին փաստը, որ կա հայկական արմատներով աշխատակիցների հեռացման մեծ ալիք, արդեն իսկ խոսում է այն մասին, որ խնդիրը իրապես զուտ աշխատանքային չէ: Ըստ այդմ՝ առաջանում է առնվազն հարց կամ վարկած, թե արդյոք Ռուսաստանում չի՞ բացվում հայ-ռուսական հարաբերության համատեքստում Հայաստանի իշխանության թիրախավորման նոր ճակատ:

Թավշյա հեղափոխությունից ի վեր, հատկապես առաջին մի քանի ամիսների այսպես ասած շոկից հետո, Հայաստանում դիրքերը կորցրած թե՛ ներքին, թե ռուսական շրջանակները սկսեցին աշխույժ և համակարգված գրոհ հեղափոխության, նոր իշխանության դեմ: Դրա առանցքային ուղղությունն էր հայ-ռուսական հարաբերության թիրախավորումը, նոր իրավիճակի «հակառուսական փաթեթավորման» ակնառու ջանքը: Ակնհայտ է, սակայն, որ դա չի աշխատում և Հայաստանի նոր իշխանությունը ոչ միայն չի տվել այդ ջանքի որևէ փաստարկի առիթ, այլև հակառակը՝ բավական հստակ է, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական օրակարգի առնչությամբ Երևանի ձևակերպած խնդիրները խորապես բխում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի պետական շահից և ռեգիոնալ հետաքրքրություններից: Այդուհանդերձ, ջանքը շարունակվում է, ամենատարբեր ուղղություններով, ընդհուպ Արցախի նախագահի ընտրության գործընթացի, ու հնարավոր է՝ նաև Սոչիի օդանավակայանի:

Առաջին հայացքից սրանք տարբեր բաներ են, սակայն խնդիրը խորքային առումով հենց այն է, որ միավորում է, կամ առնվազն կարող է միավորել մի բան՝ հայ-ռուսական հարաբերության տիրույթում մեծ ու փոքր, քաղաքականից ընդհուպ կենցաղային նենգափոխումների և մանիպուլյացիաների միջոցով թիրախավորել հայաստանյան նոր իրականությունն ու վերականգնել այն դիրքերը, որոնք տնտեսա-քաղաքական այդ շրջանակները ունեցել են Հայաստանում, և որոնք կորցնում են թավշյա հեղափոխության արդյունքում: Իսկ քանի որ այդ շրջանակները Ռուսաստանում ունեն բավականին մեծ ազդեցություն և ընդհուպ իշխանություն, նրանց ձեռքերը կարող են հասնել ամենատարբեր թելերի՝ ստեղծելով մարտահրավերներ, որոնք առնվազն կստիպեն անընդհատ լարված ռեժիմում պահել Հայաստանի նոր իշխանությանը: Որովհետև, եթե Սոչիիի օդանավակայանի խնդիրը իրապես հայերի դեմ համակարգված գործողություն է, ապա անկասկած է, որ այն կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերության խնդիր, ըստ այդմ առաջ բերել աշխատանքային լարվածության առնվազն նոր օջախ: Դա, այսպես ասած, ծրագիր նվազագույնն է, որ իրենց առաջ դրել են դիրքերի կորստից անհանգստացած շրջանակները: Ըստ այդմ՝ Հայաստանի կառավարությունը թերևս պետք է արագ արձագանքի, իհարկե, ներքին խողովակներով, Սոչիում տեղի ունեցողը հասկանալու և հնարավոր ռիսկերը գնահատելու և դրա վերաբերյալ ռուսական պաշտոնական շրջանակների հետ երկխոսություն սկսելու համար:

Ի դեպ, այս իմաստով Սոչին ունի նաև որոշակի խորհրդանշականություն, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Սոչի էր՝ ԵԱՏՄ վեհաժողովի առիթով, մայիսի 13-ին, և այնտեղ՝ Սոչիի օդանավակայանում, հայության հնչեղ դիմավորումը, որը տպավորիչ ու աննախադեպ պատկեր էր եվրասիական մասշտաբով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում