Ինդոնեզիայի կառավարությունը հաստատել Է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել Է The Star պարբերականը:
«Նոր մայրաքաղաքը կհայտնվի Կալիմանտան կղզում,-հայտնել Է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն:- Թե կղզու որ նահանգում կսկսվի շինարարությունը, կհայտարարվի ավելի ուշ»: Ինդոնեզիայի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման նախագիծը գնահատել են 32,5 մլրդ դոլար: Շինարարության սկիզբը պլանավորված Է 2021 թվականին:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել Էր մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայի հնացած ենթակառուցվածքի պատճառով: Uber ընկերության ուսումնասիրության համաձայն, այս քաղաքում ավտովարորդները տարեկան 22 օր անցկացնում են խցանումների մեջ, ինչը ամենաբարձր ցուցանիշն Է Ասիայում: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն, Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը 12-րդ տեղն Է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: