Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Հավաքվում ենք հանուն անխախտ եռամիասնության. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՆԽԱԽՏ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Կուսակի՛ց ընկերներ,

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988-ի մեր Համազգային շարժման գաղափարը, երբ բոլորս միահամուռ «Միացում» էինք վանկարկում՝ մեր ապագան տեսնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական օրակարգում:

Իհարկե, մեր երազանքներն այսօր մասամբ իրականացված են, քանի որ Մայր հայրենիքի և Սփյուռքի գործուն աջակցության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ կերտել պատերազմի դաշտում, և հետագայում արդեն, հաղթահարելով բազում դժվարություններ, ուղղել փլատակների տակ կորացած մեր մեջքը՝ մտնելով զարգացման մի նոր փուլ, որտեղ փայլուն ապագայի տեսլականը ավելի իրատեսական է: Բայց գաղտնիք չէ նաև, թե այս ընթացքում քանի անգամ են փորձել արհեստական եղանակներով ու կեղծ օրակարգերով խարխլել այդ միասնականության հիմքերը:

Հայաստանն այսօր պատմական նոր շրջափուլ է ապրում, և այս բախտորոշ ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, բոլորս պարտավոր ենք մեր բաժին աջակցությունը բերել այն վեհ ու նվիրական գաղափարների իրագործմանը, որը, որպես գերագույն նպատակ, որդեգրել են ՀՀ իշխանությունները: Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող: Չենք հանդուրժելու, որ հերոս նահատակների արյամբ սրբագործված այս հողը երբևէ վերածվի հակահեղափոխության օջախի: Մեր դիրքորոշումը հստակ է. այն պաշտպանում է Արցախում ապրող յուրաքանչյուր հայ:

Ուստի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, խորհրդանշական լինելուց բացի, կարևոր ազդակ է հանդիսանալու ապագայում մեր համազգային հիմնահարցերն ու արդի հրամայականներից բխող ծրագրերը նախանշելիս:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի այդ կարևոր կոչին:

Դիմում եմ համակուսակից ավելի քան վեց հազար հայրենակիցներիս, մեր համակիրներին, և, առհասարակ, բոլոր արցախցիներին՝ ակտիվորեն մասնակցելու հանրահավաքին՝ դրանով կրկին հաստատելով, որ Հայրենիք-Սփյուռք կապն անպարտելի է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում