Նույնատիպ վայրկյանաչափով ժամացույց է տեղադրված նաև իշխող Պահպանողական կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հետհաշվարկ կատարող ժամացույցը հայտնվել է վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրում, հաղորդում է Mirror-ը:
Ժամացույցի թվատախտակի վրա նշված են մինչև հոկտեմբերի 31-ը, ժամը 23:00-ն օրերի, ժամերի, րոպեների և վայրկյանների քանակը, այսինքն՝ Միացյալ Թագավորության Եվրամիությունից դուրս գալու ամսաթիվը: Թվատախտակի վրայի թվերը հնարավոր է տեսնել մոտ 22 մետր հեռավորությունից:
Իշխող Պահպանողական կուսակցության կենտրոնական գրասենյակում ևս նմանատիպ ժամացույց է տեղադրված՝ «Մենք կավարտենք Brexit-ը և կլքենք ԵՄ-ն» ստորագրությամբ:
Մեծ Բրիտանիան պարտավոր է ԵՄ-ից դուրս գալ 2019-ի հոկտեմբերի 31-ին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 2.6 միլիարդ դոլար է հատկացրել ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու նախապատրաստման համար:
Party Chairman @JamesCleverly with the ⏰
✍ We will deliver Brexit by October 31st.
Back @BorisJohnson's pledge here: https://t.co/ZkcKvLONpm pic.twitter.com/aFF4Kfcav3
— Conservatives (@Conservatives) July 31, 2019