Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Կոնգրեսի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հայկական դիրքերում տեղի է ունեցել հերթական արյունալի միջադեպը, որին զոհ են գնացել չորս եւ վիրավորել եւս չորս զինծառայող։ Տարօրինակ է, որ միջադեպի վայրում չի հիշատակվում համապատասխան սպայի պարտադիր ներկայությունը։ Վերջին շրջանում Հայկական դիրքերում սպանությամբ եւ «ինքնասպանությամբ» զոհվողների թիվը մի քանի անգամ գերազանցում են թշնամու գնդակից զոհվածների թվին՝ հիշեցնելով պատերազմական օրերի խրոնիկա։ Միակ բացատրությունը տվյալ դեպքում կարող է լինել միմիայն բանակում կանոնակարգային հարաբերությունների ամբողջական փոխարինումը կրիմինալ, գողական հարաբերություններով, ուժեղը՝ թույլին, վերադասը՝ ենթականերին անմարդկային վերաբերմուքի եւ դաժան ստորացումների ենթարկելու տարածված ախտով, ինչի սահմռկեցուցիչ կադրերից մի քանիսն այս ընթացքում պատահաբար մատչելի դարձավ ողջ հասարակությանը։ Մարդկային զոհերով ուղեկցվող միջադեպերի նույնականությունը, հաճախականության կտրուկ մեծացումը վաղուց անցել են «մտահոգություն առաջացնելու» աստիճանը եւ «SOS»-ի ազդանշան են՝ ուղղված ողջ հասարակությանը։ Մինչդեռ հասարակական արձագանքները բանակում տիրող քրեածին ու կորստաբեր իրավիճակին «զզվանք» են պատճառում Սերժ Սարգսյանին։ Կատարվածը եւս մեկ անգամ հաստատում է բանակի թեմայով մեր արած հայտարարությունների եզրահանգումները, ինչպես նաեւ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիպուկ գնահատականը, որ՝ «Քաղաքական տեսակետից մենք գործ ունենք չափազանց վտանգավոր մի իրողության հետ, քանի որ Սերժ Սարգսյանն այսպիսով փաստորեն պարտակում է բանակում տեղի ունեցող հրեշավոր հանցագործությունները եւ խրախուսում դրանց շարունակումը՝ սպայակազմին հասկացնել տալով, թե ինչ ուզում եք արեք, ես ձեր թիկունքին եմ»։
Հայ Ազգային Կոնգրեսը, խորապես ցավակցելով զոհվածների ընտանիքներին, եւս մեկ անգամ արձանագրում է, որ բանակը անխուսափելիորեն ընդունել է Հայաստանում տիրող ավազակապետական կրիմինալ ռեժիմի բոլոր որակները։ Մեծաթիվ երիտասարդ մարդկային կյանքեր խլող, թավալգլոր, շղթայական ռեակցիայով հաճախացող արյունալի իրադարձությունների առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Ոճրագործ, պետականության ու ազգի համար ինքնասպան այս ընթացքը հնարավոր չէ կանխել ո՛չ պատասխանատու սպաներին, անգամ ո՛չ համապատասխան նախարարներին խստագույնս պատժելով անգամ, մանավանդ, որ նման մտադրության նշույլ անգամ չի նկատվում։ Իրավիճակը ինչպես այս, այնպես էլ կյանքի մնացած բոլոր բնագավառներում կարող է շտկվել միմիայն այդ ամենի սկզբնապատճառի ու հիմքի՝ ավազակապետական, մարդասպան ռեժիմի վերացմամբ, օրինական իշխանության եւ սահմանադրական կարգի հաստատմամբ։ Այսօր դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է ու պարտավորությունը՝ որպես ընդհուպ սեփական երեխայի կյանքի երաշխիք։ Այլապես նույն ուղտը այսօր թե վաղը կարող է չոքել ամեն մեկի դռանը՝ անկախ նրա պաշտոնից, դիրքից ու սոցիալական վիճակից։
Հայ Ազգային Կոնգրես

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում