Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Փյունիկի» պատմական քայլը․ ֆուտբոլային բումի նոր ալիք…

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» ֆուտբոլային ճակատամարտում պայքարից դուրս թողեց Չեխիայի ուժեղագույն ակումբներից մեկին՝ «Յաբլոնեցին»: Առաջին խաղում Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հաղթել էինք 2:1 հաշվով, և երրորդ փուլ դուրս գալու համար Չեխիայում անհրաժեշտ էր հասնել դրական արդյունքի: Սպասվածի համաձայն՝ հանդիպման սկզբից «Յաբլոնեցը» փորձեց ճնշում գործադրել և արագ գոլ խփել: Զգալով, որ «Փյունիկը» չի ընկրկում, չեխական թիմի ֆուտբոլիստներն անցան կոշտ գործողությունների: Առաջին կեսում 5 րոպեում դաշտի տերերը 3 անգամ զգուշացվեցին: Մեր թիմը ոչ միայն հավասար պայքար մղեց կարգով զգալի բարձր մրցակցի դեմ, այլև տակտիկական առումով գերազանցեց նրան: «Փյունիկի» հակագրոհները բավական սուր էին: Ի դեմս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի՝ «Փյունիկը» հիանալի տնային աշխատանք էր կատարել: Ինչպես առաջին խաղում, այնպես էլ սեփական հարկի տակ «Յաբլոնեցը» փորձում էր հաջողության հասնել երկրորդ հարկում: Առաջին խաղի համեմատ «Փյունիկը» պաշտպանվելիս, ինչպես ստանդարտ դիրքերում, այնպես էլ բարձրից եկած փոխանցումների ժամանակ ուղղակի անթերի գործեց: Ողջ հանդիպման ընթացքում մեր դարպասապահ Դրագոևիչը հիշարժան «սեյվ» չկատարեց:

«Փյունիկի» կազմում կրկին փայլեցին Էրիկ Վարդանյանը, Արթուր Միրանյանը, Կառլեն Մկրտչյանը, Արմեն Մանուչարյանը: Կարող ենք առանձնացնել նաև Արտյոմ Սիմոնյանին, որը տեղափոխվելով «Փյունիկ»՝ բարելավում է մարզավիճակը: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Միրանյանն ու Վարդանյանը հայկական ֆուտբոլի կարևոր ֆիգուրներից են: Ավելին՝ Վարդանյանը հայաստանցի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, ում հետ ճիշտ աշխատելու դեպքում շատ շուտով կարող ենք աստղ ունենալ մեծ ֆուտբոլում: Միրանյանը աչքի է ընկնում անհավանական արագությամբ և հարձակվողին բնորոշ հատկանիշներով: Այս հանդիպման միակ բացասական կողմը, թերևս, Վարդանյանի կարմիր քարտն էր: Վստահ ենք, որ այս ֆուտբոլիստը ասելիք ուներ անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպումներում: Ցավոք, նա կմասնակցի դիմակայության միայն պատասխան խաղին:

«Փյունիկին» չեմ համարում թույլ թիմ, քանի որ մանրակրկիտ ուսումնասիրել էինք մեր մրցակցին: «Փյունիկի» կազմում շատ են որակյալ ու արագ խաղացողները, որոնք կարողանում էին լավ հակագրոհներ անցկացնել: Երկրորդ խաղակեսում մրցակիցը նույնիսկ ունեցավ գոլ խփելու հնարավորություն: Մենք ոչ մի դեպքում չէինք թերագնահատել «Փյունիկին», խաղից հետո ասել է «Յաբլոնեցի» գլխավոր մարզիչ Պետր Ռադան:
Ալեքսանդր Տարխանովի կարծիքով՝ մեր «Փյունիկը» հաջողության հասավ մինչև վերջ պայքարելու շնորհիվ: «Պայքարը շատ էր, սակայն չեմ կարծում, որ այնքան կոպիտ ֆուտբոլ էր, որ այսքան դեղին ու կարմիր քարտեր լինեին: Կոշտ խաղ էր, բայց ոչ կոպիտ: Հանդիպումը դուր եկավ ինձ: Երկու թիմերն էլ փորձում էին գրոհել: Մրցակիցը որոշակի առավելություն ուներ ճնշում գործադրելու առումով, բայց մենք շատ լավ հասկանում էինք դա: Երկրորդ խաղակեսում ունեցանք նաև գոլային պահեր և կարող էինք հաղթել: Մեր հարձակվողը շատ աշխատասեր է, բայց նույնքան արդյունավետ չէ գոլ խփելու առումով: Մինչև այս չէինք մտածում, որ հաջորդ փուլում կարող ենք խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմի հետ, իսկ հիմա արդեն կմտածենք այդ մասին: Նախ պետք էր դուրս գալ հաջորդ փուլ, իսկ հետո նոր մտածել այդ մասին: Հրաշալի է, որ Պրեմիեր լիգայի 7-րդ տեղի ուժեղ թիմին կբերենք Հայաստան: Կարծում եմ՝ շատ երկրպագուներ կգան խաղադաշտ: Իհարկե, նրանք ևս դեռ պետք է անցնեն հաջորդ փուլ»,- ասել է ռուս մասնագետը:

Ինչևէ, օգոստոսի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» կհյուրընկալի անգլիական հեղինակավոր «Վուլվերհեմփթոն» թիմին: Սա պատմական իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար: Անկախ Հայաստանի պատմության մեջ մեր թիմերից և ոչ մեկը չի մրցել Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի հետ: Շնորհիվ «Փյունիկի»՝ հայ երկրպագուն հնարավորություն ստացավ «Հանրապետականում» տեսնելու թոփ մակարդակի թիմի: Բայց սա ամենևին չի նշանակում, որ առաջիկա խաղը պետք է նշանավորվի միայն գերհզոր մրցակցով: Եթե «Փյունիկը» հասել է այս աստիճանին, ապա պետք է պայքարել՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը: Մեր երկրում ֆուտբոլային բումը նոր թափ է ստանում: Երեկ «Փյունիկի» մասնակցությամբ մենք ականատեսը եղանք բոլորովին նոր որակի ֆուտբոլի: Այսօր կարող ենք հպարտանալ, որ Հայաստանում «Փյունիկի» պես թիմ կա: Երկրորդ տարին անընդմեջ հայկական երկու թիմեր դուրս են գալիս Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ: Ավելին՝ «Արարատ-Արմենիան» հնարավորություն ունի Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ դուրս գալու: Օգոսոտսի 6-ին «Արարատ-Արմենիան» Երևանում կհյուրընկալի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին»:

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում երեկ Երևանի «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց ռումինական «Ստյաուային»: Ցավոք, առաջին խաղում մեր թիմը Երևանում պարտվել էր 0:3 հաշվով: «Ալաշկերտը» մոտ էր հաջողության, բայց… Շնորհիվ «Ալաշկերտի»՝ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 8-րդ հաղթանակը տարանք, ինչը նոր ռեկորդ է հայկական ֆուտբոլի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում