Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Սերժ Սարգսյանի անփոփոխ տեղը

Հայաստանում ստեղծված իրողությունների հանգուցալուծման տարբերակ կամ, գրեթե, նույնիսկ միակ բալասան է դիտարկվում Սահմանադրության փոփոխությունը: Այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ և կարևոր հարց է, աներկբա է:

Սակայն մեղմ ասած՝ մտորելու տեղիք է տալիս այն, որ խնդիրների լուծման խոչընդոտ է դիտվում Սահմանադրությունը, կամ Սահմանադրությունը դիտվում է լուծման միակ բալասան: Այստեղ մեծ է պարզապես մեխանիկական դիտարկման հավանականությունը, որովհետև այդ կերպ Սահմանադրությունը խնդիրների լուծման առօրյա գործիք դիտարկելը, նախկին համակարգին բնորոշ իրողություն էր: Ըստ այդմ, 1995-ին օրվա խնդիրը լուծելու համար մի Սահմանադրություն պարտադրվեց, 2005 թվականին օրվա խնդիրն այլ էր՝ այլ դարձավ նաև Սահմանադրությունը, և 2015-ին էլ՝ օրվա խնդրի հետ փոխվեց Սահմանադրությունը: Հիմա փաստորեն առաջարկվում է օրվա խնդիրների հետ հերթական՝ չորրորդ անգամ փոխել Սահմանադրությունը: Վաղը օրվա խնդիրը կփոխվի՞ դարձյալ, դարձյալ կառաջարկվի փոխել Սահմանադրությունը:

Ընդ որում, այդ ամենն արվում կամ ասվում է այնպիսի իմպերատիվ տոնով, որ ստեղծվում է տպավորություն կամ միջավայր, որտեղ հակառակ կարծողը դիտարկվում է իբրև «Սերժիկի Սահմանադրության պաշտպան»: Հետաքրքիր է, սակայն, որ 2015 թվականին «ոչ» ասողները չէին դիտարկվում կամ ինքնադիտարկվում որպես «Ռոբերտի Սահմանադրության պաշտպան»: Չէ՞ որ, եթե 2015-ին Սերժ Սարգսյանը չփոխեր Սահմանադրությունն օրվա խնդիրների՝ իր լուծումների համար, ուժի մեջ էր մնալու Ռոբերտ Քոչարյանի գրած և ընդունած Սահմանադրությունը: Ըստ այդմ, Սահմանադրություն փոխել-չփոխելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե որն է օրվա խնդիրը, ինչի՞ց է այն առաջացել, որտեղ է արմատն ու ճյուղավորումը, մետաստազները: Դիցուկ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը: Առնվազն սահմանադրա-իրավական պատկերացումների թերամտություն է կարծել, թե կա սահմանադրական փոփոխությամբ ելքի տարբերակ: Որովհետև սահմանադրա-իրավական տրամաբանության շրջանակում, օրինակ, Հրայր Թովմասյանի «դիրքային հենքը» 2015-ի Սահմանադրությունն է, իսկ սահմանադրա-իրավական փիլիսոփայությունն ունի պարզ կանոններ, որ օրենքների և Սահմանադրությունների փոփոխությունները չեն կատարվում նախկին, այսպես ասած, «պոզիտիվ» նորմերի ոտնահարումով: Իհարկե կարելի է ոտնահարել այդ նորմերը, բայց հենց դա է, որ որևէ աղերս չի ունենա սահմանադրական լուծման հետ, թեև անունով կլինի «սահմանադրական լուծում»:

Հետևաբար պետք է դադարել օրվա խնդիրների լուծումը դիտարկել նախկին համակարգի տրամաբանությամբ՝ փոխել Սահմանադրությունը, և վերջ: Որովհետև Սահմանադրությունն օրվա խնդիրների լուծման գործիք չէ, այն ապագայի գծագիրն է, հանրային համակեցության երկարատև ժամանակահատվածի մոդելային մշակումը և հիմնական ուղենիշների արձանագրումը: Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է փոխվի, երբ հանրությունը լուրջ քննարկումների արդյունքում կգա այդ հարցերում շատ, թե քիչ կայուն ընդհանուր հայտարարի: Որպեսզի մի քանի տարի անց հանկարծ չպարզվի, որ նոր Սահմանադրությունն էլ լուծել է ընդամենը հեղափոխական օրերի խնդիրներ, իսկ ապագային՝ չի բավարարում, որովհետև հանրությունը խորապես չի էլ մտածել ապագայի մասին և հարկ չի համարել դրա շուրջ գալ կոնսենսուսի: Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց ոչ թե այսօր ինչ-որ խնդիր լուծելու համար, այլ այսօրվա խնդիրները լուծելու արդյունքում: Աներկբա է, թե ինչը պետք է փոխել, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչով ենք փոխում, որպեսզի հետո չստացվի, թե վատնել ենք եռանդ ու ժամանակ, սակայն ստացել ենք գրեթե զրոյական արդյունք: Իսկ ներկայիս խնդիրները լուծելու գործիքներ, հնարավորություններ տալիս է նաև ներկայիս Սահմանադրությունը, այո՝ իր ամբողջ թերություններով հանդերձ: Գլխավոր խնդիրն այն է, թե ինչ վիճակ է լուծումների պատկերացումների իմաստով, որովհետև պատկերացումների հարցում շարունակում է գերակշռել Սերժ Սարգսյանը, որը հեռացել է պաշտոնից, սակայն համառորեն չի հեռանում շատ գլուխներից: Մյուս կողմից հասկանալի է, թե ինչ պատճառով: Ի վերջո, շահեկան է պահել Սարգսյանին որևէ տեղ, թեկուզ սեփական գլխում, ու ամեն ինչ կառուցել՝ հենվելով նրա գոյության վրա: Ինչի՞ վրա հենվել, երբ հանկարծ նա չկա, իսկ իրավիճակը պահանջում է ստեղծագործական մոտեցումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում