Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Պետք է հասկանանք՝ ինչ ուժեր են կանգնած սրա հետևում. Բաբայանը՝ Արցախին  տրամադրվելիք ԱՄՆ օգնության դադարեցման մասին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տարածել է տեղեկություն, որ կա մտահոգիչ լուր, թե ԱՄՆ վարչակազմը կարող է դադարեցնել Արցախին տրամադրվող մարդասիրական ֆինանսական օժանդակությունը: Հանձնախումբը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում այդպիսի զարգացում թույլ չտալու համար:

Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, ասաց. «ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների հետ միասին տարվում են աշխատանքներ, որպեսզի Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը պահպանվի»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նախևառաջ մենք պետք է շատ խորությամբ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում՝ արդյոք դա ռեա՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ նպատակներ կան, ո՞րն է սրա պատճառը։ Պետք է շատ խորությամբ ու համապարփակ ուսումնասիրել այս ամենը, էմոցիաների տակ ընկնել պետք չէ, որովհետև, ըստ երևույթին, ինչ-որ բաներ են կատարվում։ Ուսումնասիրենք ու հասկանանք, թե ինչ ուժեր են կանգնած այդ ամենի հետևում, արդյոք սա ԱՄՆ աշխարհաքաղաքականության փոփոխությո՞ւն է, թե՞ Թուրքիայի ու Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի հետևանք։ Պետք է նաև հասկանալ, թե ինչքանով է հաստատակամ Վաշինգտոնը այդ որոշումը կյանքի կոչելու հարցում»։

Բաբայանը հավելեց, որ եթե իրավիճակն ավելի ճշգրիտ պատկերացնենք, ավելի նպատակասլաց աշխատանք կարող ենք իրականացնել: «Այստեղ չափազանց կարևոր է Սփյուռքի, Մայր Հայաստանի ու Արցախի ներուժի միացումը։ Եթե կա ինչ-որ երևույթ, չի բացառվում, որ այն տարածվի այլ երկրներում ևս։ Մենք, օրինակ, տեսնում ենք, թե ինչ ճնշումներ է Ադրբեջանը բանեցրել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման որոշ մարինների վրա, որ իրենք Արցախի հետ այդ բարեկամական պայմանագրերը չեղարկեն։ Ուստի այս ամենը պահանջում է առաջին հերթին շատ համապարփակ ուսումնասիրություններ և աշխատանք։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ քայլերի կարող ենք դիմել։ Իսկ այն, որ պետք է ակտիվացնենք փոխգործակցությունը, այդ թվում նաև լոբբիստական աշխատանքի հետ կապված, տեղեկատվական դաշտում՝ միանշանակ է»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց. սա աննախադեպ երևույթ չէ, եղել են տարիներ, որ չի տրամադրվել, եղել է, երբ փոքրացրել են օգնության ծավալը: «Ընդհանուր առմամբ՝ այս օգնությունն իր էությամբ մարդասիրական է, քաղաքական չէ, և այդ օգնության վերացումը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանում ԱՄՆ-ի  վարկանիշի վրա։ Մենք այս ամենը պետք է ներկայացնենք ամերիկյան շրջանակներին, չեմ կարծում, որ ԱՄՆ գործադիր ու օրենսդիր դաշտում չկան մարդիկ, որ այս ամենը հասկանան, մենք շատ լավ բարեկամներ ունենք։ Ճշգրիտ  հասկանալուց հետո պետք է մեր գործողություններն անենք, ծրագիր մշակենք ու այն կյանքի կոչենք։ Մի բան է պարզ՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբված աշխատանքը շատ կարևոր է, ու այն պետք է անդադար իրագործվի ու պահպանվի»,- ասաց Դ.Բաբայանը։

Մեր այն դիտարկմանը, թե օգնությունը որքան էլ մարդասիրական է, նաև քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, որովհետև բացի Հայաստանից՝ ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ չճանաչելով Արցախը՝ օգնություն է տրամադրում, Բաբայանն արձագանքեց. «Միանշանակ, քաղաքական հետևանքներ լինելու են: Իրոք, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ առանց ճանաչելու պետության անկախությունը՝ օգնություն է հատկացնում, ինչու՞. որովհետև մարդասիրական է։ Գիտեք՝ ԱՄՆ-ը շատ չճանաչված պետությունների է միլիարդավոր ռազմական օգնություն տրամադրում, օրինակ՝ Թայվանին, ու արժանանում Չինաստանի կոշտ արձագանքին։ Թուրքական Կիպրոսի հանրապետությունից մարդիկ սեփական  անձնագրերով կարողանում են ամերիկյան, բրիտանասկան վիզաներ ստանալ՝ լինելով չճանաչված։ Այդ պատճառով եմ ասում՝ պետք է համապարփակ վերլուծենք ու հակափաստարկներ ներկայացնենք, որպեսզի մեր շահերը պաշտպանենք»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում